Անհատույց վարձակալություն

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն, որն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, իր տնտեսական գույքը անհատույց վարձակալությամբ հանձնել է ԱՁ-ին, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, հանրային սնունդ է կազմակերպում: Այս գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ է առաջանանում ՍՊԸ-ի մոտ։ ՍՊԸ-ն կարո՞ղ է ամորտիզացիա հաշվարկել։ Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե այդ գույքը հիմնական միջոց է,ապա ամորտիզացիա պետք է հաշվեք,

Ալլա
Ալլա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կներեք Տիգրան ջան, եթե տրված է վարձակալությամբ, ՍՊԸ-ն կարո?ղ է ամորտիզացիա հաշվել:

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Վարձակալության տրված մաշվող (ամորտիզացվող) ակտիվների մաշվածության հաշվարկը պետք է կատարվի այն հիմունքով, որը համապատասխանում է նմանատիպ ակտիվների համար վարձատուի կողմից կիրառվող մաշվածության հաշվարկման քաղաքականությանը, իսկ մաշվածության (ամորտիզացիայի) հաշվարկը պետք է կատարվի ՀՀՄՍ 16-ի և ՀՀՄՍ 38-ի համաձայն:

Ալլա
Ալլա
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

շնորհակալություն

Արմեն
Արմեն
2 տարի առաջ

Եթե աշխատում եք ընդհանուր հարկման դաշտում, ապա ՍՊԸ-ն անհատույց մատուցված ծառայության շաուկայական արժեքի 80 տոկոսից կվճարի ԱԱՀ (ՀՕ 62 հոդված, մաս 6): Ամորտիզացին հաշվարկում եք, բայց հարկվող շահույթը հաշվարկելիս չեք նվազեցնում (ՀՕ 113 հոդված, 1-ին մաս, 2-րդ կետ):