Հումքի վաճառք Վրաստանում

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ։ Մեր ընկերությունը ուզում է եռակողմ պայմանագիր կնքի և ներմուծված հումքը մինչև Հայաստան մտնելը վաճառի Վրաստանում: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և ինչպե՞ս կատարել այդ գործարքը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

ՀՀ-ում ԱԱՀ գծով պարտավորություններ չեն առաջանա, շահութահարկի գծով կլինի,

Սեդա
Սեդա
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ Տիգրան, ինչու՞ ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի առաջանա, դա համարվում է արտահանում:

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Սեդա

չի համարվում ոչ արտահանում, ոչ ներմուծում, ՀՕ հ.60,

Իննա
Իննա
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

իսկ կասե՞ք, որ կողմի տվյալներով է ինվոյս դուրս գրվում, եթե ապրանքը Էմիրատներից տեղափոխվում է Վրաստան, բայց Էմիրատներից գնող գնող և Վրաստանին վաճառողը Հայաստանն է: Կանխավ շնորհակալ եմ։

Արմեն
Արմեն
2 տարի առաջ

ՀՕ-ի 60 հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապրանքի մատակարարման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը: ՈՒստի դա ոչ թե ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գարծարք է, այլ Հարկման օբյեկտ չհամարվող գործարք է, այսինքն ոչ կրեդիտ կա ոչ դեբետ: ԱԱՀ վճարելու պարտավորություն կարող են առաջանալ Վրաստանում, իրենց օրենսդրության ը համապատասխան: Իսկ շահութահարկի մասով հարկման բազան որոշելիս վերցվում են համաշխարհային եկամուտները: