Ձեռքբերում ՌԴ-ում

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով։ Ռուսաստանից ֆիզ․ անձից ձեռք է բերում տրանսպորտային միջոց, որի համար պետք է վճարի կանխիկ գումար, կասե՞ք՝ սա ինչքանո՞վ է հակասում մեր կանխիկ գործարքների սահմանափակմանը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

հակասություն չեմ տեսնում,քանի որ այդ օրենքում շեշտված են Հայաստանի Հանրապետության տարածքում բառերը,հ. 4,
կարող եք վճարել ռուբլով ու փոխանցումով, հաշվի առեք նաև ՀՕ հ.16-ի պահանջները,նաև Հոդված 8.Արտարժույթով արտահայտված գործարքի (պայմանագրի) և սույն օրենքով սահմանված վճարների հաշվարկը  
1. Սույն օրենքով սահմանված վճարները, բացառությամբ քարտային կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներով կատարված վճարումների, արտարժույթով վճարելիս դրանց հաշվարկը սույն օրենքով սահմանված նպատակներով կատարվում է՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի սահմանած և հրապարակած միջին փոխարժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Չի հակասում մեր կանխիկ գործարքների սահմանափակմանը՝ կողմերից մեկը ՀՀ-ից դուրս է։

Արմեն
Արմեն
2 տարի առաջ

Կարող եք վճարել, բայց հաշվի առեք տվյալ երկրի սահմանափակումները և եթե գումարը մեծ է հեքիաթը հորինեք ինչպես եք սահմանն անցկացրել, կամ ումից եք դրսում վերցրել և այլն: