Անշարժ գույքի վարձակալություն

Արմինե․

Բարև Ձեզ: Մենք ունենք ԱՁ և աշխատում ենք շրջանառության հարկով: Վարձակալությամբ անշարժ գույք ենք տվել ԱՁ-ին: Վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Խնդրում եմ ասել՝ 2023թ-ի և 2024թ-ի համար եթե դեռ չեմ ներկայացրել ոչ մի հաշվետվություն, ի՞նչ պետք է անել։ Եվ արդյո՞ք պարտադիր է նոտարով հաստատել պայմանագիրը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

1այո պարտադիր է նոտարով հաստատել պայմանագիրը,
Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
1 նկատի առեք որ Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ կադաստրում:

Նելլի
Նելլի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ ,իսկ եթե ԱՁ օրավարձով ֆիզ անձանց վարձակալությամբ բնակարան է տրամադրում, նորից պետք է կնքի պայմանագիր և ամեն ամիս դուրս գրի հաշի՞վ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Նելլի

հաճախորդ ֆիզ անձանց ըստ օրերի թվի ու գումարի պետք է գրել հաշիվներ,

Նելլի
Նելլի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ