Մսի խանութի գործունեություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս մսի խանութի հետ է կապված, մարզում է, արդեն աշխատում է շրջհարկով։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ճի՞շտ եմ կատարում գործողությունները, թե՞ ոչ։

Հարց 1․ ԱՁ-ն գյուղացուց կով է գնում, գնման ակտով և գյուղապետարանի տեղեկանքով, որ տվյալ գյուղացին ունի կով, բայց գյուղապետարանի տեղեկանքում չի նշվում՝ գյուղացին կովը ում է վաճառում, դա սխալ չէ՞։

Հարց 2․ ԱՁ-ն կովը գնում է այդ տեղեկանքի և գնման ակտի հիման վրա և տանում է սպանդանոց, վաճառում է տվյալ ԱՁ -ին՝ հաշիվ եմ դուրս գրում տվյալ ԱՁ-ի անունով

Հարգելիներս, այս գործողություններից հետո 10 % հարկ չի առաջանում չէ՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
16 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

Հարց 1․ դա սխալ չէ, քանի որ ԱՁ-ն գնման ակտ է կազմվել, բայց մի մոռացեք որ ԱՁ-ն 165 ձևով պետք է ներկայացնի ում է եկամուտ վճարել,
Հարց 2․ ԱՁ-ն կովը գնում է այդ տեղեկանքի և գնման ակտի հիման վրա և տանում է սպանդանոց, վաճառում է տվյալ ԱՁ -ին՝ հաշիվ եմ դուրս գրում տվյալ ԱՁ-ի անունով
այսինքն ով է ում վաճառում տվյալ ԱՁ-ն ով է, սպանդանոցը ծառայություն է մատուցում,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան ԱՁ-ն 165 ձևը տարեկան ձև չէ՞ ․․․ամսվա մեջ մի քանի անգամ կով է գնում,հետո վաճառում է մեկ այլ ԱՁ-ի արդեն մսի տեսքով․․․հանձնում է սպանդանոց,և վաճառում է․․․․ուզում եմ նաև հասկանալ որ դեպքում է որ 10 % չի առաջանում ՞ ինչպես նաև խնդրում եմ 165 ձևի մասով ասեք հա՞ ․․․Շնորհակալություն

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

այո 165 ձևը տարեկան է, եթե հանձնում է սպանդանոց և վաճառում է.կով է գնում,հետո վաճառում է մեկ այլ ԱՁ-ի արդեն մսի տեսքով․ արդեն եղավ մսի մեծածախ առևտուր, շրջհարկը 10 տոկոս,

Գոռ
Գոռ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ։ Իսկ երբ կազմակերպությունը մեքենա է գնում ֆիզ անձինց 165 ձևը պետք է հանձնենք՞

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գոռ

այո 2024ին է վերաբերում,մինչև մարտի 1 պետք է հանձնեք, տարեկան է,

Gor
Gor
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

և հաշվետվությունը հանձնելուց 10% եկամտահարկ պետք է վճարեմ՞

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Gor

այո,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան բայց 165 ձևի մեջ նաև հարկ է առաջանալու գույքի( կովի ) օտարումից..Բայց ԱՁ-ն երբ ամբողջական կովն է գնում և տալիս է սպանդանոց էլ հարկ չի առաջանում ։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

գյուղացու համար հարկ չի առաջանաում, եթե գնման ակտը նորմալ լրացնեք ըստ հ.150.մաս 13, ստացվում է կով է գնում, որ մշակի, միս ու ենթամթերքներ ստանա, վաճառի,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան,բայց 165 ձևի մեջ մեկ անձի անվան տեղ է․․․ԱՁ-ն տարբեր գյուղացիներից է կով գնում, ինչպես պետք է լրացնի այդ 165 ձևը՞։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Ավելացնել նոր ֆիզիկական անձ , սրանով եք տողեր ավելացնում,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ Տիգրան ջան․․․բայց կխնդրեի ինձ օգնեք այդ հարցում․․․քանի որ ինձ պնդում են որ 10% հարկ չի առաջանում։ Խնդրում եմ կասեք նման իրավիճակում երբ հարկ չի առաջանում?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

գնման ակտի մասով 20 տոկոս եկամտային չի առաջանա, եթե լրացնեք ըստ հ.150 մաս 13-ի,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան իսկ գյուղացուց կովը գնման ակտով գնելու դեպքում,գյուղապետարանի տեղեկանքով․․․․կարող է դա հիմք հանդիսանալ,որ մեկ այլ ԱՁ-ի վրա վաճառելու դեպքոմ 10%-ի նվազեցում տալ,այսինքն այդ վաճառքից 1% հարկ վճարենք ?

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

գնման ակտերը շրջհարկի նվազեցման հիմք չեն,  

Գայանե
Գայանե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ