Նորաբաց գեղեցկության սրահ

Մարի․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ ես աշխատելու եմ մենակ՝ որպես վարսահարդար և հնարավոր է նաև դիմահարդար։ Ինչի՞ց եմ սկսելու։ Եվ արդյո՞ք միկրոբիզնես է համարվում։ Ամսական մոտավոր որքա՞ն են կազմելու հարկերը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

միկրոբիզնեսի համակարգում այս տարի չեք կարող գործել, շրջհարկով,
 Ամսական հարկերը առանց շրջհարկի ու դրոշմանիշային կազմելու են 10000 դրամ, ։

Արթուր
Արթուր
1 տարի առաջ

Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրություն չեք կարող համարվել, պետք է գործեք շրջանառության հարկի համակարգում։ Չմոռանաք հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը։

A.
A.
1 տարի առաջ

Միկրոբիզնես չեք կարող համարվել, պետք է վճարեք շրջանառության հարկ 10% – հիմնավորված ձեռքբերումների 6%-ը։

Lilit
Lilit
1 տարի առաջ
Ի պատասխան  A.

Բարև Ձեզ, իսկ այս դեպքում գազի, էլ․ էներգիայի և այլ կոմունալ ծառայությունները կարող է նվազեցնել շրջ․ հարկից, եթե քաղիրավական պայմանագրով ծառայություն մատուցող աշխատող լինի,(օրինակ մատնահարդար) ծառայության վճարը կարող է նվազեցնել։

A.
A.
1 տարի առաջ
Ի պատասխան  Lilit

Նվազեցնելու համար պետք է կոմունալ հաշիվները ստանաք Ձեր անունով։ Եվ այո, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների վարձատրությունն էլ կարող եք նվազեցնել 6 % չափով։

LILIT
LILIT
1 տարի առաջ
Ի պատասխան  A.

Շնորհակալություն արձագանքելու համար, բայց եթե գազի և էլեկտրաէներգիայի մեծ մասը ծախսվել է տարածքի ջեռուցման համար, դա չի դիտարկվի արդյոք կոմունալ ծախս, և, եթե տարածքի սեփականատերը ԱՁ հանդիսացող ֆիզ անձն է, նա կարող է նոտարական վավերացմամբ անհատույց վարձակալության հանձնել իր տարածքը ԱՁ-ին ,որպեսզի ԱՁ-ն դառնա ենթաբաժանորդ, և կարծում եմ ճիշտ կլինի, որ կոմունալ ծառայությունների մի մասը դիտարկվի, որպես ծախս, օրինակ 40%-ը։ Խնդրում եմ եթե հնարավոր է արձագանքեք և նշել էիք, որ կա հարկային մարմնի կողմից պարզաբանում, եթե հնարավոր է կցեք այն։ Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը։