189 ձև հաշվետվություն

Մարի.

Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե 79 ձևով գրանցման հայտ չեք ներկայացրել,189 ձև չեք ներկայացնելու,

Mari

Գրանցել ենք 79 ձևով:

Ռուզանննա

Կապ չունի, որ գործունեություն չեք իրականացրել, եթե ունեք գրանցված աշխատող, ապա 189 ձևը պիտի ուղարկեք: Հաշվետվության մեջ նշվող աշխատավարձի չափը դուք պիտի հաշվարկեք, ելնելով նրանից, թե աշխատանքային պայմանգրում ինչպես եք սահմանել՝ ամսեկան աշխատավարձ, թե ժամային դրույքաչափով, և նաև հաշվի առեք, որ ոչ ամբողջ ամիս է աշխատել՝ հոկտեմբերի 6-31-ի համար: Հարկեր բնականաբար կգոյանան՝ եկ հարկ-5000դր, սոց վճար (եթե վճարող է)-4.5%, նաև դրոշմ վճար, որը կախված է աշխատավարձի չափից՝ նվազագույնը 1500 դրամ:

Mari

189 ձև-ում, որ տողերը պե՞տք է լրացնել։ Եկամտային հարկը 5000 չի հաշարկում,քիչ է հաշվարկում,երբ որ աշխատավարձի չափը գրում եմ 1.6 տողում:

Mari

ՍՊԸ-ի հիմնադիրն է տնօրենը,աշխատանքային պայմանագիր չկա կնքած, բայց քանի որ աշխատում է նաև դպրոցում, 79 ձևում գրել ենք 20 ժամ շաբաթական: Չգիտեմ դա որքանով է ճիշտ,միգուցե ավելի քիչ պետք է գրվեր:Ու այս դեպքում երևի ճիշտ կլինի ժամայինով հաշվարկել?

Գայանե

Եթե գրանցման հայտ /79 ձև/ ներկայացրել եք, ապա189 ձևը բացելիս կտեսնեք այն տողերը որոնք պետք է լրացնեք: Հոկտեմբեր ամսվա հաշվետվության ժամկետն է մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

Mari

Շնորհակալ եմ պատասխանի համար: Չգիտեմ թե որ տողում պետք է գրվի,բացում եմ հաշվետվությունը,բայց մի քանի տող կա 1.6 1.7  1.8  1.9 , բոլոր տողերում փորձեցի,բայց եկ հարկը 5000 չհաշվարկեց,պակաս հաշվարկեց,սովորական 21 տոկոս հաշվեց:

Գայանե

Վերևի մասում կա գրված միկրոձեռնարկություն՝ կողքը վանդակ: Այդ վանդակում սեղմեք՝« V » նշան կլինի, հարկն էլ կլինի 5000:

Mari

Շնորհակալ եմ , շատ: