Գերավճար շահութահարկի մասով

Աննա.

Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010թ. հոկտեմբերից, այդ իսկ պատճառով՝ ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսական կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև, ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Այո, Աննա ջան, այդ թվից` գերավճարից, պիտի որ հանված լինեն կանխաճարները, եթե իհարկե կազմակերպությունը նախորդ տարվա համար կանխավճարներ պիտի վճարեր:
Իսկ ինչու՞ հարկային տեսչությունից` քարտ վարող աշխատակցից չեք հարցնում մանրամասները:

Աննա

Շնորհակալ եմ, Հերմինե ջան, այո, կազմակերպությունը պետք է որ կատարեր ամսական կանխավճարներ, բայց ինչ-որ անկանոն գումարներ է փոխանցել: Մի հարց էլ դրա հետ կապված. եթե գերավճարի մեջ չկան այդ կանխավճարները, ապա 2010 թվականի արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը դա մի թիվ է, /որը ես արդեն ստացել եմ/ որից պիտի հանեմ կանխավճարները / այսինքն նախորդ տարվա շահութահարկի 1/16-ը/ բազմապատկած12-ի, և հանեմ գերավճարը: Ճի՞շտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:

Հերմինե

2010թ. արդյունքներով առ 01.01.2011թ. շահութահարկը մի թիվ է, որ հավասար է 01.01.2010թ. մնացորդին գումարած ձեր ստացված հաշվարկը և հանած 2010թ. վճարումները /1/16-րդները էս հաշվարկին չեն մասնակցում, ավելի ճիշտ մասնակցում են 1/16 -երի վրա հաշվարկված տույժերը միայն/