Արթուր․
Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ԱՁ-ն աշխատում է շրջ․ հարկով։ Պետք է իրականացնի առցանց վաճառք կայքից կցված է էլեկտրոնային ՀԴՄ և վճարում քարտով։ Մատուցում է 3D տպիչով տպագրված ապրանքների առցանց վաճառք։ Կարո՞ղ եք նշել էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա ի՞նչ ԱՏԳ կոդ պետք նշեմ, նախապես շնորհակալ եմ։

նյութից կախված ինտերնետում ԱՏԳ գտեք, ցանկը մեծ է
Ինտերնետում առկա են կոդեր պլաստմասե նյութերի 3901–3914
բայց 3դ տպագրության մասով տվյալներ չկան։
Մի հարց ևս։
Սա կարող է դիտվել որպես ծառայություն եթե վաճառքի ժամանակ ապրանքը դեռ առկա չէ և վճարումից հետո է տպագրվում պատվիրատուի տվյալների հիման վրա։
և եթե այո Այս ծառայության Ատգ կոդի մասով կարող եք օգնել:
Վարառքի պահին տպվում է էլեկտրոնային հդմ և առանց կոդի չի լինում տպել
Կանխավ շնորհակալ եմ։
դա չի կարող է դիտվել որպես ծառայություն, դա ապրանքի մատակարարում է պատվերով,
3D տպագրությամբ պատրաստված արտադրանքի համար HS կոդը որոշվում է ոչ թե արտադրության մեթոդով, այլ դրանց նախատեսված օգտագործմամբ, նյութով և ֆունկցիոնալությամբ: Առավել հաճախ օգտագործվում են 39 (պլաստմասե), 84 (սարքավորումներ) կամ 90 (գործիքներ/մոդելներ) խմբերի կոդերը, օրինակ՝ 3926 (պլաստմասե արտադրանք) կամ 8485 (հավելումային արտադրության մեքենաներ):
Շատ շնորհակալ եմ