Սերգեյ․
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է համատեղությամբ աշխատանքին: Եթե աշխատանքային օրենսգրքի Հոդված 139 կետ 5-ով՝ Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Իսկ Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից: Ապա արդյո՞ք կարելի է հետևություն անել, որ եթե հիմնական աշխատավայրում մարդ աշխատում է 40 ժամ, ապա այլ գործատուի մատ կարող է աշխատել միայն 8 ժամ, ընդհանուր՝ 48 ժամ:
Եվ երկրորդ հարցս. Եթե աշխատող ընդունում ենք միայն շաբաթ և կիրակի օրերի համար՝ համատեղության կարգով, ապա կիրակի օրվա համար կրկնակի ենք վարձատրելու, թե՞ դա մտնում է աշխատանքային գրաֆիկի մեջ: Նախապես շնորհակալություն:

Եթե աշխատող ընդունում եք միայն շաբաթ և կիրակի օրերի համար՝ համատեղության կարգով, ապա
Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
Շնորհակալ եմ։
Բարև Ձեզ, Սերգեյ:
«… արդյո՞ք կարելի է հետևություն անել, որ եթե հիմնական աշխատավայրում մարդ աշխատում է 40 ժամ, ապա այլ գործատուի մատ կարող է աշխատել միայն 8 ժամ, ընդհանուր՝ 48 ժամ»: Ոչ, Ձեր նշածը վերաբերում է արտաժամյա աշխատանքին՝
Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:
Իսկ համատեղությամբ աշխատանքի համար պետք է առաջնորդվել հետևյալ կետով.
Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը:
Այս կետում նշված է միայն օրական աշխատաժամանակի տևողությունը, սակայն պետք է ուշադիր լինել, քանի որ նշված է « ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները»:
Եթե հնգօրյա աշխատանքային շաբաթ է, ապա շաբաթ-կիրակին համարվում են ոչ թե ոչ աշխատանքային, այլ հանգստյան օրեր:
Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Եթե հերթափոխով աշխատողներ են և աշխատանքը նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, ապա կրկնակի չափով չի վարձատրվում, սակայն եթե աշխատելու են նաև գիշերային ժամերին, ապա՝
Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է հավելում ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Շնորհակալ եմ։
Հարգելի Մարիաննա, բարև Ձեզ։ Եթե համատեղությամբ աշխատանքի
օրվա առավելագույնը 12 ժամ է, ապա որքա՞ն է նույն համատեղությամբ աշխատանքիառավելագույն շաբաթական ժամը. 7 օր* 12 ժամ, թե՞ այլ իրավակարգավորումներ կան։Հարգելի Սերգեյ, նշումը աշխատանքային օրերի մասին է, աշխատանքային շաբաթվա՝ հնգօրյա կամ վեցօրյա: Ամեն դեպքում եթե աշխատողը մեկ աշխատավայրում գրանցված է նորմալ աշխատաժամանակով, ապա մյուս աշխատավայրում պետք է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով, և այնպես համապատասխանեցնել, որ օրական 12 ժամը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) պահպանվի:
Հարգելի Մարիաննա, շնորհակալ եմ պատասխանի համար։ Խնդրում եմ օգնեք նաև այս հարցում. աշխատողը ամեն չորրորդ օրը 24 ժամով (08։30_ից մինչև հաջորդ օրը նույն ժամը) աշխատանք է կատարում ԱԻՆ_ում, և համատեղության կարգով ցանկանում է աշխատել մեր կազմակերպությունում։ Շաբաթական ոչ լրիվ աշխատաժամանակով քա՞նի ժամ կարող եմ նշել։
Հարգելի Սերգեյ, տվյալ դեպքում պետք է հաշվի առնել նաև հետևյալ կետը.
Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը:
Առաջնորդվեք այս երկու կետերով և հաշվի առեք, որ տվյալ աշխատողի աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից:
Շատ շնորհակալ եմ։