Քրիստինա․
Բարև Ձեզ, ԱՁ եմ գրանցվել 2025-ի հոկտեմբերից, նոյեմբերին միկրոյի հայտ եմ ներկայացրել, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական երկրի հետ, ունեմ պայմանագիր, ծրագրավորող եմ, 2026-ին ոչինչ չեմ արել file-online-ում, ոչ ինվոյս, ոչ հաշվետվություն, ոչ հայտ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը, կրկին հաշվառման անցնեմ, կարո՞ղ եմ դա անել։ Դիմե՞լ շրջ. հարկի համար։ Մյուս հարցը՝ ծրագրավորողը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։ էս դեպքում ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ։ Անչափ շնորհակալ եմ !! (փորձում եմ ինքս անեմ ամեն ինչ առանց հաշվապահի, հնարավո՞ր է)։

ծրագրավորողը չի կարող է միկրոյի դաշտում աշխատել։այդ բնագավառի համար շրջհարկը 1 տոկոս է, 2026-ի համար file-online-ում բոլոր բացերը պետք է լրացնեք, ,
շնորհակալ եմ, բայց արդեն անցել եմ ԱԱՀ-ի դաշտ, ասեցին ամբողջ տարի պետք է տենց լինի, չեմ կարող փոխել շրջ.հարկ.-ով, էս դեպքում ի՞նչ անել:
այո այս տարի կմնաք ԱԱՀ դաշտում, մյուս տարի կանցնեք նորից շրջհարկի,
եթե աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական երկրի հետ,ու դրանց ինվոյսները կան, ապա ԱԱՀ ն 0 կլինի, իսկ շահութահարկը 23 տոկոս, դրոշմանիշայինը ըստ տարեկան հասույթի,
պետք է հունվարից սկսած ԱԱՀ հաշվետվությունները ներկայացնել, չներկայացնելը տուգանք է,
շնորհակալ եմ շատ!!
սոցվճար էլ կա տարեկան, բաց եմ թողել