Թրեյնինգ իրականացնող ԱՁ հարկեր

Անի․

Բարև ձեզ։ Թրեյնինգ (ոչ մասնագիտական, անձնական հատկանիշների զարգացման, օրինակ հռետորական խոսքի զարգացման) իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել S96090 դասակարգչով: Հարկման դաշտը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրություն ընտրել, թե՞ շրջ. հարկով պետք է աշխատի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 ամիս առաջ

Հարկման դաշտը այո կարող է միկրոձեռնարկատիրություն ընտրել, դասակարգիչը նորից նայեք ճշտեք: 

Անի
Անի
1 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

այսինքն դասակարգիչը ուրիշ պետք է ընտրել? Ինչքան նայել եմ ավելի մոտ ոչինչ չկար

Արմեն
Արմեն
1 ամիս առաջ

85.59.9
Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում
 
Այս ենթադասը ներառում է՝
-կրոնական ուսուցումը
-ջրային փրկարարների ուսուցումը
-գոյատևման վարժանքների ուսուցումը
հռետորական արվեստի ուսուցումը
-արագ ընթերցման ուսուցումը
 
Բացառվում է`
– մեծահասակներին գրագիտության ուսուցումը դպրոցական ծրագրով, տես 85.20
– հիմնական և միջնակարգ կրթություն, տես 85.31   

Նայեք սա, կարծում եմ հենց Ձեր ուզածն է:

Անի
Անի
1 ամիս առաջ
Ի պատասխան  Արմեն

Շնորհակալ եմ, կարող եք ասել ենթադասերը որտեղից նայեմ?

Արմեն
Արմեն
1 ամիս առաջ
Ի պատասխան  Անի

Տնտեսական Գործունեության Տեսակների Դասակարգիչ ՀՀ Կառավարության որոշում 2020թ._N1077: Մեյլ գրեք կուղարկեմ: