Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ։ Արդյո՞ք 2026թ․ ընթացքում ստացված ատամնաբուժական ծառայությունների դիմաց կատարված ծախսերն այլևս չեն համարվելու որպես սոցիալական ծախս եկամտային հարկի վերադարձի տեսանկյունից։Կարո՞ղ եք օրենքի հղում տրամադրել։ Շնորհակալ եմ նախապես։

Բարև Ձեզ։ Ոչ, 2025-2026թթ համար այլևս չեն հատուցվելու այդ ծախսերը։
2026թ․ ընթացքում ստացված ատամնաբուժական ծառայությունների դիմաց կատարված ծախսերն չեն համարվում որպես սոցիալական ծախս եկամտային հարկի վերադարձի տեսանկյունից
6. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի, ինչպես նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողներն առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և սույն կետով սահմանված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով: