Անահիտ․
Բարև Ձեզ։ Մի քանի «մութ» պահեր կան ՀԴՄ–ի վերաբերյալ, կօգնե՞ք խնդրեմ։ ԱՁ-ն նոր է գրանցվել, հացի փուռ է, տարածքը վերցնում է վարձակալությունով, բայց ումից որ վերցնում է պայմանագիր կնքել չի ուզում, այսինքն ոչ մի փաստաթուղթ չենք ունենալու, որի հիման վրա այդ տարածքում ենք իրականացնում գործունեությունը, դա խնդիր է՞ միայն ծախսագրում անելու անհնարինության համար, թե՞ ՀԴՄ չենք կարողանա տեղադրել առանց փաստաթուղթ, ստուգումների ժամանակ հարցեր կառաջանա և այլն։
Նաև ուզում եմ հերթականությունը հասկանալ, ԱՁ–ն հաշվեհամար է բացում, ՀԴՄ սարք գնում և գրանցման հայտ տալի՞ս այդ տարածքում։

ՀԴՄ կարող եք տեղադրել առանց տարածքի վարձակալության փաստաթուղթ, ստուգումների ժամանակ այո հարցեր կառաջանան,
պայմանագիր կնքել չի ուզում, այդ մասին հարկայինում հայտարարություն էլ չի ուզում տա,
1 ԱՁ–ն հաշվեհամար է բացում, 2 ՀԴՄ սարք գնում և գրանցման հայտ տալիս
Եթե ֆիզ. անձ է և հայտարարություն չի տվել հարկայինին, ՕՀՄ-ի ժամանակ խնդիրներ կունենա, մասնավորապես՝
Հոդված 407.Ապօրինի գործունեությամբ զբաղվելը
2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը:
7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`
2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը.
Սույն մասի կիրառության իմաստով՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման հայտարարության ձևը և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք: