Արթուր․
Բարև, Ձեզ: Եթե գործատուն ուշացնում է աշխատավարձը (1 ամիս տալիս է, 1 ամիս չի տալիս, հասավ նրան, որ աշխատողը հուլիսի 20-ի դրությամբ չի ստացել ապրիլ ամսվա աշխատավարձը, մարտ ամսվա աշխատավարձը ստացել է հունիսի 4-ին), կարո՞ղ է դա դիտվել որպես պայմանագրի էական պայմանների խախտում, և դրա հիման վրա աշխատողը աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացնի ոչ թե 30 օր առաջ, այլ 5 օր: Բացի դա, կարո՞ղ է արձակման նպաստ պահանջել միջին աշխատավարձի 1 ամսվա չափով (15 տարուց ավել եմ աշխատում): Նաև, ե՞րբ ամենաուշը կարող եմ պահանջել վերջնահաշվարկը, եթե վերջնահաշվարկի պահանջագիրը հանձնվի աշխատանքից ազատվելու դիմումի հետ միասին:

Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Արձակման նպաստ միայն օրենքով նշված դեպքերում է վճարվում,
Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: