
Ընկերություն՝ ԷկոՎիլ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Մամիկոնյանց 42-44
Հեռախոս՝ 077-21-08-97
Էլ․ փոստ՝ hr@ecoville.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ ԷկոՎիլ ընկերությունը համալրում է իր պրոֆեսիոնալ թիմը և աշխատանքի է հրավիրում հաշվապահի:
Պարտականություններ՝
– Իրականացնել ընկերության արտադրական և ոչ արտադրական գործունեության հաշվապահական հաշվառում,
– Կազմել և վարել հաշվապահական փաստաթղթեր,
– Իրականացնել ստացված ծառայությունների և ապրանքների մուտքագրման փաստաթղթերի ձևակերպում,
– Կատարել հիմնական միջոցների ձևակերպում և հաշվառում,
– Կազմել ՆԱ տեղաշարժի փաստաթղթեր,
– Կազմել արտադրանքի կոմպլեկտավորումներ,
– Ապահովել հաշվապահական փաստաթղթաշրջանառության ճշգրտությունն ու ամբողջականությունը:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն,
– Հարկային և աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն,
– Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի իմացություն,
– Ֆինանսական հաշվառման վարման ձևերի և կարգի, հաշվապահական ընթացակարգերի, օրենքների, կանոնակարգերի և ստանդարտների իմացություն,
– ՀԾ ձեռնարկության իմացություն,
– Նյութական արժեքների հետ աշխատելու փորձ,
– Թիմային աշխատանքի ունակություն:
