Ալինա Մեխակյան․
Եթե գյուղ մթերք ենք ձեռք բերում գյուղացուց, ունենք գյուղապետարանի տեղեկանքը, գյուղացու անձնագրային տվյալները, կազմում ենք գնման ակտ, արդյո՞ք դա կարողանում ենք ծախսագրել շրջհարկով, և արդյո՞ք եկամտային հարկում գնման ակտը որևէ տողում արտացոլվում է։


գնման ակտը, չեք կարող ծախսագրել շրջհարկով,
տարին ավարտվելուց հետո 165 ձևում պիտի գրեք թե ինչքան եկամուտ եք վճարել
եթե գյուղ մթերքի ձեռք բերումը ազատված է եկամտային հարկից, արդյոք կարի կա հանձնել 165 ձևը (առկա է պայմանագիր, գնման ակտ, անկանխիկ վճարում)
այո կարիք կա հանձնելու 165 ձևը
Կարծում եմ կարող եք ծախսագրել՝
6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև վարչական և իրացման ծախսերը: