Աշխատանքից ազատում երեխայի խնամքի արձակուրդն ավարտվելու ժամանակ

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. օրենքը չի արգելում չէ՞ աշխատանքից ազատել աշխատակցին, ում 2 տարի երեխայի խնամքի արձակուրդը լրացել է, ընդ որում վերջինիս համաձայնությամբ, նա անցնում է այլ աշխատանքի, եթե ԱՕ-ում կա նման արգելքով հոդված կամ ՀՀ կառավարության որոշում, խնդրեմ կգրե՞ք համապատասխան օրենքի հղումը: Կանխավ շնորհակալություն 🙂

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
3 ժամ առաջ

Բարև Ձեզ, Արմինե: Համաձայն աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի.
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում
2.1) հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը. 
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Տվյալ դեպքում և հատկապես աշխատողի դիմումի համաձայն աշխատանքից ազատումը օրենքի խախտում չի առաջացնում:

Tigran
Tigran
1 ժամ առաջ

եթե ներսում է տեղափոխությունը ու խնամքի արձակուրդը լրիվ լրացել է, ոչ մի խախտում չկա