Կազմակերպությունը շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որը հինգ ամիս է, ինչ սկսել է գործունեությունը, իր հաշվապահական ձևակերպումները գրանցել է միայն մեմորիալ օրդերներում, իսկ շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի: Այս դեպքում ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք տույժ կա դրա համար: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
EvA
EvA
15 տարի առաջ

Հարգելի Ֆլորա, կարծում եմ պարտադիր չեն այդ գրքերը, և տույժ էլ չի կարող լինել:
Ես ինքս չեմ գրում, չնայած ասեմ, որ ծրագրով եմ աշխատում և ծրագրի մեջ կա դրանց տարբերակը:
Աուդիտորական ստուգումներ էլ են եղել, ոչ ոք չի ասել, որ անհրաժեշտ է:
Սպասենք մյուս հաշվապահների կարծիքներին…

LYLY
LYLY
15 տարի առաջ

Եթե ՓՄՁ ոլորտում եք աշխատում և ունեք ՀԴՄ, ապա գլխավոր գիրք հարկավոր չէ:

Ֆլորա
Ֆլորա
15 տարի առաջ

Հարգելի Լիլի, ՀԴՄ չունենք, ծառայություններ ենք մատւցում և հաշիվ ենք տալիս: Այս դեպքում փաստորեն պետք էր ունենալ գլխավոր գիրք: