Միջին աշխատավարձի հաշվարկ

Լիաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում. աշխատողս ֆիզից ֆիզ է գնում, միջինը հաշվարկելու համար ի՞նչ գումար ենք վերցնում, իր նախկին տարիֆիկացիայի թիվը, թե՞ նվազագույնը (32500):

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Շուշանիկ
15 տարի առաջ

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Աննա
Աննա
15 տարի առաջ

Ի դեպ, այդ տասներկու ամիսների ընթացքում վճարված եկամուտի մեջ ներառվում են նաև վճարված անաշխատունակության նպաստները:

Կարին
Կարին
14 տարի առաջ

Խնդրում եմ ասել, արդյո՞ք միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ ընդգրկվում են այն ամիսները, երբ անձը իր հաշվին արձակուրդի մեջ է եղել համաձայն իր դիմումի կամ այդ ամիսներից որևէ մեկում ընդամենը 5 օր է եղել վճարովի արձակուրդում: