31/10/2026

Accountant.am

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատողի դրույքի փոփոխության դեքում սոց. փաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին ըստ նոր տարֆիկացիայի պետք է փոխել և ֆիզում (140օր) գտնվող աշխատողի ժամերը փոխվել է։ Ըստ նոր կարգի մինչև խնամքի գնալը պետք է փոխանցել։ Սակայն հիմա ժամերը, որ փոխվել է, իրավունք ունե՞մ փոխել սոց. փաթեթի գումարի չափը։
Եվս մեկ հարց։ Պահակը գնացել է արձակուրդ և 20 աշխատանքային օր փոխարինող ենք ընդունել հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։ Հիմա փոխարինողին ազատելիս պետք է վերջնահաշվարկ կատարե՞մ։ Որպես միջին ինչպե՞ս հաշվեմ և քանի՞ օր է հասնում վերջնահաշվարկ։

Աննա.

Հարգելի հաշվապհներ, եթե աշխատողի գրանցման հայտում նշվել է ոչ լրիվ աշխատաժամանակ, շաբաթական ժամը 12 ժամ, և նշվել համատեղությամբ աշխատանք, սա նորմա՞լ է։

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 8 ամիս, որից 3 ամիսը եղել է փորձաշրջանի մեջ։ Արդյո՞ք կարող է գնալ հերթական հասանելիք արձակուրդի։ Շնորհակալ եմ նախօրոք, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շուտ։

Գոհար.

Հաշվապահներ ջան, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Երեխայի խնամքի արձակուրդից մայրը վերադարձել է աշխատանքի: Երեխայի 2 տարին լրացել է օգոստոսի 19-ին, աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից: Հոկտեմբեր ամսվա մեջ արդեն ունի 8 օրվա բյուլետեն: Ի՞նչ միջինով է հաշվարկվում բյուլետենը: Ամսական աշխատավարձը 60 000 դրամ է: Շնորհակալություն:

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ կազմակերպությունը նոր է գրանցվել, և զբաղվելու է համակարգչային դասընթացներով, դասակարգիչը՝ P85.59.3, taxservice-ում նշված գործունեության դասակարգիչը ցույց է տալիս որպես լիցենզավորվող ոլորտ, կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, և եթե այո, ապա ո՞ր պետական մարմին դիմել։

Հրանուշ․

Բարև Ձեզ։ Եթե Ռումինիայում գտնվող ընկերությունը մատուցում է ՀՀ-ում գտնվող ընկերությանը (ԱԱՀ-ով աշխատող) խորհրդատվական ծառայություններ, հաշիվ-ապրանքագրերի հիման վրա կատարվում է վճարում տվյալ ընկերությանը։ Նման դեպքում ՀՀ-ում գտնվող ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, և խնդրում եմ հուշել նման ծառայության տեսակը հարկվելու՞ է արդյոք ՀՀ-ում շահութահարկով, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով։ Նախապես շնորհակալություն։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` բուժաշխատողի պայմանագիրը կարո՞ղ է քաղիրավական պայմանագիր լինել, քանի որ կատարում է պատասխանատու գործ և եթե կարող ենք՝ ինչպե՞ս անցնել աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի։ Այսինքն՝ ծանուցում տրամադրելո՞վ, թե՞ այլ ինչ որ գործառույթներ կատարելով։
2. Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ Որքան հասկանում եմ, ոչ ավել 1/3 ընդհանուր աշխատակիցների թվից։ Եվ իրավունք ունե՞նք արդյոք ուղիղ կես կամ կեսից ավելին քաղիրավական աշխատակիցներ ունենալու, այն էլ, եթե խոսքը գնում է բուժհիմնարկի մասին։
Կանխավ շնորհակալ եմ։

Նարեկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձի համար առաջանում են հարկային պարտավորություններ, եթե անձը բանկային ավանդի տոկոսներ է ստանում այնպիսի երկրից, որտեղ ավանդի տոկոսը համարվում է չհարկվող եկամուտ։ Իսկ եթե արտերկրից ստացվող եկամուտը արտերկրում հարկվել է 10 տոկոս, արդյո՞ք վճարված հարկերը նվազեցնում ենք եկամտից և մնացած գումարը հարկում 21 տոկոսով, թե՞ պետք է վճարված հարկերը նվազեցնել վճարվելիք հարկից։ Կանխավ շնորհակալություն։

Անի.

Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:

Անուշ.

Բարև ձեզ։ Կօգնեք, եթե աշխատողը գործի է ընդունվել 2019թ. մայիսին ու հիմա հոկտեմբեր ամսին ցանկանում է վերցնել իր այս տարվա արձակուրդը և նոր ազատվել աշխատանքից, նա իրավունք ունի՞ վերցնել ամենամյա արձակուրդը 25 օր ու նոր ազատվել։

Վաղարշակ.

Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել պահնորդներին դասընթացներ տալու և վերջում ստուգարքներից հետո տալ համապատասխան որակավորման վկայական։ Այս գործընթացի համար ինձ որպետ Ա/Ձ որևէ մեկից լիցենզի՞ա պետք է ստանամ։

Հայարփի.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ որպես օնլայն անգլերենի ուսուցիչ, դասավանդում եմ չինացի երեխաների: Նրանց ծնողները իմ վարձը փոխանցում են իմ Alipay-ին, որը ես այնուհետև անհատ անձանց միջոցով փոխում եմ յուանից դրամ և ուղարկում եմ ինձ, ես նրան վճարում եմ յուան, նրանք ինձ Հայաստանում տալիս են դրամ: Ես ինչպե՞ս կարող եմ լեգալացնել և հարկային դաշտ մտնել Հայաստանում այս աշխատանքով, կա՞ այդպիսի տարբերակ:

Հասմիկ.

Բարև ձեզ:
1. Ա/Ձ աշխատում է միկրո համակարգում, համակարգչային ծառայությունների մատուցում է իրականացնում, գրանցված է՝ այլ ծառայությունների մատուցում դասակարգիչի տակ։ Ցանկանում է բացել նաև ֆոտո նկարահանման ծառայություն՝ նույն վայրում։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի։
2. Ա/Ձ, որն աշխատում է միկրո համակարգում, կարո՞ղ է նույն գործունեությամբ զբաղվել 2 տարբեր տարածքներում, ունենալ 2 ՀԴՄ, այսինքն՝ բացել երկրորդ մասնաճյուղ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Արմինե.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը 4 ամիս առաջ է քաղիրավականից դարձել աշխատանքային, ես կարո՞ղ եմ նրան արձակուրդ տալ և եթե մյուս աշխատողս ապրիլին է վերադարձել մայրության խնամքից, նրան ևս կարո՞ղ եմ տալ, թե՞ ոչ։ Խոսքս ամենամյա արձակուրդի մասին է։

Ընկերություն՝ Penotex LLC
Հասցե՝ ք.Երևան, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ 099662005
Էլ․ փոստ՝ hr.penotex@yandex.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Նկարագրություն՝
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի:
Պարտականություններ՝

• Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
• Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները:
• Ապահովել հիմնական միջոցների արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից:
• Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը:
• Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ
• Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով:
• Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում,
• 1 C ծրագրի գերազանց տիրապետում,
• ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում
• Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
• Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն, հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
• Փորձագետ հաշվապահի որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ՝
Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է, 09:00-18:00 :
Աշխատավարձը բարձր, մրցունակ

Արսեն.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։

Սոնա.

Հարգելի գործընկերներ, ողջույն։ Եթե ունենք հերթափոխային շաբաթական 40 ժամ գրանցված աշխատակից, ով նաև ուզում է ներքին համատեղությամբ այլ հաստիք նույնպես զբաղեցնել, ինչպե՞ս կարող ենք իրականացնել գրանցման գործընթացը, կամ այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի նույն կամ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ կարող է օրական 12 ժամ աշխատել։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը գնում է արձակուրդի, պարտականությունները վերապահվում է տնօրենի տեղակալին: Տրվում է հրաման տնօրենի պարտականությունները վերապահելու մասին: Տեղակալը, եթե ստորագրում է փաստաթղթեր, նրա պաշտոնը ո՞նց ենք ձևակերպում՝ ստորագրեց տնօրենի տեղակալ, թե՞ ՊԺԿ (պարտականությունների ժամանակավոր կատարող)։

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարումներ է կատարել։ Բեռնափոխադրման համար ոչ ռեզիդենտի գրված ինվոյսում առանձնացված չէ ՀՀ սահմանի բեռնափոխադրումը։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ներկայացնել 209 համարի հաշվետվությունը (Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին):

Արամ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է աշխատավարձի ուշացման դեպքում առաջացած տուժին: Հարց 1. Եթե սեպտեմբեր ամսվա աշխատավարձի վճարման վերջնաժամկետը, այսինքն՝ հոկտեմբերի 15-ը ոչ աշխատանքային օր է, արդյո՞ք կարելի է աշխատավարձ վճարել աշատանքային օրը, տվյալ դեպքում հոկտեմբերի 17-ին։ Արդյոք տույժ պետք է հաշվարկել, թե՞ ոչ։
Եվ հաջորդ հարցը. եթե աշխատավարձը փոխանցվել է հոկտեմբերի 6-ին, բայց գումարը աշխատողի հաշվին նստել է հոկտեմբերի 20-ին, տվյալ դեպքում որքա՞ն տույժ կառաջանա։

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել, եթե կազմակերպությունը ՀԿ է և բարեգործական, զոհվածների ընտանիքների համար ծառայություն է մատուցում, ի՞նչ հաշվետվություններ և գործառույթներ պիտի անի։ Բացի այդ տվյալ կազմակերպությունը վճարովի շահառուներ ունի՝ ատամների մասով, վերջինիս համար ի՞նչ հաշվեվություններ և գործառույթներ պիտի իրականացնի։

Բարև Ձեզ։ Եթե օգոստոս ամսին աշխատավարձը պատահական կրկնակի է գնացել՝ ողջ անձնակազմինը, ի՞նչ իրավական և հարկային գործողություններ պիտի արվի։ Կգրեք կարծիք։ 1․ Եկամտային հարկը ամբողջը գրվի օգոստոսում, թե՞ մասնատվի ըստ նախատեսվածի։

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպության աշխատակցին տարել են հավաքների, այդ դեպքում տվյալ աշխատակցի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է կատարվի կազմակերպության կողմից։