31/10/2026

Accountant.am

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
1. Կարո՞ղ եմ հիմնադիր տնօրենի աշխատավարձը եկամտայինի հաշվետվության մեջ լրացնեմ 68 000դր և քանի՞ ժամ լրացնեմ շաբաթական աշխատանքային ժամը։
2. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միկրոձեռնարկատիրոջ կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը հիմա կարո՞ղ եմ շրջհարկով գործող բանջարեղենի խանութի ծախսերում ընդգրկեմ։

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մի փոքր կպարզաբանեք՝ 274 հաշվետվության վերջնաժամկետը ե՞րբ է, և ընդհանրապես, ու՞մ համար է այն պատադիր, ինչպե՞ս պետք է այն լրացնել։ Շնորհակալություն ․․․

Նարե.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Առք ու վաճառքով զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Կասեք՝ ի՞նչ հաշվետվություն ունի ուղարկելու, բացի տարեկան միկրոյի հաշվետվությունից, աշխատող չունի։

Իզաբելլա.

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է տույժերի կիրառմանը։ Եթե պայամանգրով սահմանված է տույժ փոխառության մարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, ամեն ամիս ուշացնելու դեպքում պետք է ամեն անգամ գրավոր ծանուցվի՞ տույժի կիրառման մասին, թե՞ պարտադիր չէ ծանուցել, քանի որ տույժի մասին նշված է պայմանագրի մեջ։
Նախապես շնորհակալություն։

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրեմ ինձ հստակ պատասխան կտա՞ք, եթե Ա/Ձ-ն՝ միկրոյի հարկման դաշտում աշխատող, 15.10.2022 գնալու է ֆիզ. արձակուրդ, ե՞րբ պետք է Ա/Ձ դադարեցում տամ։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցին կարո՞ղ ենք հրաման տալ գործուղման համար, քանի որ քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է ոչ հաստիքով, և՛ ոչ հրամանով, և՛ ոչ էլ աշխատավարձի տաբելում չի գրվում։
Կանխավ շնորհակալ եմ։

Մելանյա.

Բարև Ձեզ։ Ես 1 շաբաթ աշխատանքի չեմ գնացել, այնուհետև գնացել ու ազատման դիմում եմ գրել։ Ինձ իմ աշխատած օրերի աշխատավարձը՝ վերջնահաշվարկը, չի տրվելու՞։ Հավելեմ նաև, որ խանութում եմ աշխատել։

Անուշ.

Բարև ձեզ։ Հաշվապահներ ջան, բարդ ծննդաբերության դեպքում 15 օրվա համար անաշխ. թերթիկի ներկայացնելը ժամկետային սահմանափակում ունի՞։
Օրենքում ինչքան փնտրեցի չգտա նման կետ։ 140 օրը լրանալուց հետո է վճարվում, թե՞ կարող է երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո վճարվի։

Գևորգ.

Հարգելի Հաշվապահներ,

Անձը 2020 թվականին հանդիսացել է միջնորդ։ Նա ֆիզիկական անձից (բնակվում է ՀՀ-ում) ստացել է 1,000,000 դրամ ՀՀ բանկային հաշվին, որից 100,000 դրամը վերցրել է որպես միջնորդավճար և 900,000 դրամին համարժեք արտարժույթը սեփական արտասահմանյան բանկային հաշվից փոխանցել է Ա/Ձ-ին (բնակվում է արտերկրում), որպեսզի վերջինս ֆիզիկական անձին մատակարարի ապրանքներ։ Մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները կատարում է ֆիզիկական անձը և ոչ թե միջնորդը։

Եթե միջնորդի համար առաջացել են հարկային պարտավորություններ, ապա այս հարկային տարում 2020 թ. պարտավորությունը կատարելու համար հարկերը և հաշվարկվող տուգանքը մոտավոր ինչքա՞ն են կազմելու, եթե անձը Ա/Ձ-ից ձեռքբերած ապրանքների վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր։

Շնորհակալություն

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ծառայություններ մատուցող ընկերությունը, որն աշխատում է շրջհարկով, նյութեր է ձեռքբերում իր գործունեության նպատակով: Ինվոյսի մեջ առաքման վայրը նշվում է հենց ծառայության մատուցման վայրը: Իսկ եթե կատարվի նյութերի տեղափոխություն մեկ այլ վայր, ապա ինվոյսինգո՞վ պետք է դուրս գրենք տեղափոխման փաստաթուղթ, թե՞ ներքին տեղափոխման ակտը բավարար է: Շնորհակալություն։

Յանա.

Բարև Ձեզ։ Աշխատողը երկարատև ժամանակ աշխատանքի չի ներկայանում։ Հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի գործատուն, որպեսզի աշխատանքից ազատի այս աշխատողին։ Կանխավ շնորհակալություն։

Անուշ.

Բարի երեկո, իմ բոլոր հարցերին համբերատար պատասխանող մասնագետներ։ Հաշմանդամության կարգ ստանալուց հետո աշխատանքի ներկայանալուց պե՞տք է անձամբ տեղյակ պահեմ, որ 3-րդ կարգ եմ ստացել՝ տնօրենին, թե՞ կադրեր։ Նախապես շնորհակալեմ։

Ժասմենա.

Բարև ձեզ։ «Սովորողների տնային ուսուցման» կարգում նշվում է, որ տնային ուսուցում իրականացնող ուսուցիչների վարձատրությունն իրականացվում է ժամավճարով, հաշվի առնելով, հաստատությունում սահմանված դրույքաչափը։ Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչպե՞ս պետք է վճարենք այդ ուսուցիչներին։ Շնորհակալություն։

Սուսաննա.

Բարև Ձեզ։ Ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանի համար դիմել և ստացել է ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ, սակայն սխալմամբ մեկ 0 – պակաս է գրել: Արդյո՞ք կարող է 2-րդ անգամ /նույն ժամանակածրջանի վերաբերյալ/ նորից դիմել ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի համար:

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Եթե Ա/Ձ նոր է բացվել խորհրդատվությունների համար, ռեգիստրում գրանցել են 96.09.0- Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներ։ Ապա մինչև հոկտեմբերի 20-ը ի՞նչ հաշվետվություն տամ, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ, ինչպես նաև միկրոյի տակ կարո՞ղ եմ աշխատել։

Նազելի.

Բարև Ձեզ:
Եգիպտոսից հագուստ ենք ուզում ներկրել Հայաստան հիմնականում մեծածախ վաճառքի համար, բայց նաև չի բացառվում մանրածախ օնլայն վաճառքը:
Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում:
Եվ հաջորդ հարցս՝ արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք: Չգիտենք որտեղից սկսենք, որ ճիշտ լինի:

Նախապես շնորհակալություն:

Շուշան Դարինյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կնշե՞ք դեպքերը, բայց խնդրում եմ՝ ոչ հոդվածներով, այլ ուղղակի թվարկել դեպքերը։ Աշխատողին տրված ամենամյա արձակուրդի տևողությունը գերազանցել է իրեն հասանելիք արձակուրդի տևողությանը։ Աշխատանքից ազատման ո՞ր դեպքերում աշխատողը պետք է գործատուին հետ վերադարձնի իրեն ավել վճարված գումարը։

Կարինե.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ապրանքներ է գնել 3-րդ երկրից և միանգամից ուղարկել ՌԴ՝ վաճառելով ռուսական ընկերությանը: Ապրանքը Հայաստան մուտք չի գործել: Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ հարկային պարտավորություններ է ունենալու ՀՀ ընկերությունը, արդյո՞ք ներմուծում և արտահանում է համարվելու: