Ֆիզ. անձը որպես միջնորդ

Գևորգ.

Հարգելի Հաշվապահներ,

Անձը 2020 թվականին հանդիսացել է միջնորդ։ Նա ֆիզիկական անձից (բնակվում է ՀՀ-ում) ստացել է 1,000,000 դրամ ՀՀ բանկային հաշվին, որից 100,000 դրամը վերցրել է որպես միջնորդավճար և 900,000 դրամին համարժեք արտարժույթը սեփական արտասահմանյան բանկային հաշվից փոխանցել է Ա/Ձ-ին (բնակվում է արտերկրում), որպեսզի վերջինս ֆիզիկական անձին մատակարարի ապրանքներ։ Մաքսազերծման հետ կապված բոլոր աշխատանքները կատարում է ֆիզիկական անձը և ոչ թե միջնորդը։

Եթե միջնորդի համար առաջացել են հարկային պարտավորություններ, ապա այս հարկային տարում 2020 թ. պարտավորությունը կատարելու համար հարկերը և հաշվարկվող տուգանքը մոտավոր ինչքա՞ն են կազմելու, եթե անձը Ա/Ձ-ից ձեռքբերած ապրանքների վերաբերյալ ունի համապատասխան փաստաթղթեր։

Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միջնորդի համար եկամտային հարկի 2020 թ. պարտավորությունը կկազմի այտ տարվա դրույքաչափով՝ 23 տոկոս,+տույժերը: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

Գևորգ

Անչափ շնորհակալ եմ։