02/11/2026

Accountant.am

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել խորհրդատվությամբ։ Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ 3 ամիս ժամկետով։ Աշխատանքային առաջին օր՝ 2020 թվականի հոկտեմբերի 01։ Խնդրում եմ ասել՝ պայմագիրը ե՞րբ է լուծվում 2021 թվականի հուվարի 01-ից, 2-ից, թե՞ հուվարի 08-ից՝ հաշվի առնելով տոնական օրերը։ Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ օգնել մի այսպիսի հարցով: ԵՏՄ-ից ներմուծում եմ ունեցել: Գնել եմ 2 տարբեր օնլայն խանութներից և ներմուծել եմ Հայաստան Գլոբբինգ կազմակերպությունով: Ունեմ ավիանակլադնոյ /օդային բեռնագիր/ և եկել են մի պաթեթով: Հիմա կասե՞ք՝ խնդրում եմ, արդյո՞ք ճիշտ կլինի կազմեմ 2 հայտարարագիր, քանի որ 2 գործընկերներ են ստացվում, բայց նույն նակլադնոյի համարով: Կանխավ շնորհակալ եմ:

Անյուտկա.

Խանութը աշխատում է 50/50՝ միրգ և սննդամթերք, բայց դասակարգիչը ցույց ենք տվել միայն G47110։ Ծանուցում է եկել, որ տեսուչի ստուգմամբ մեր գործունեությունը գերակշռությամբ G47210 է։ Հարցս. արդյոք արժի՞ ճշտում տալ, և նշեմ, որ ֆակտուրաները շատ է ստանում մթերքի:

Հարգելի հաշվապահներ, ես դեռևս սկսնակ եմ այս ոլորտում, կխնդրեի նայեք հետևյալը՝ դրամական հոսքերի մասին հաշվետվության անուղղակի եղանակի վերաբերյալ վարժության մեջ ի՞նչն եմ սխալ արել, որ 10 արտահոսքի փոխարեն ստացել եմ 11 արտահոսք: Կից ներկայացնում եմ նկարները: Կանխավ շնորհակալ եմ:

 

  1. Վարժության նկարը
  2. Իմ լուծումը

Լիլիթ.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե որևէ մեկը առնչվել է միկրոձեռնարկատիրության համակարգում ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ հաշվարկելու հարցի հետ՝ խնդրում եմ արձագանքել: Հարցս հետևյալն է, եթե տվյալ ամսում 15-20-ից հետո աշխատողը բերում է բյուլետենը, և ամսվա վերջ կազմակերպությունը անցնում է միկրոյի շեմը և դառնում շրջհարկ վճարող, ո՞րն է այս դեպքում հաշվարկի ճիշտ կատարումը: Ինձ հարկավոր է հստակ և օրենքով հաստատված հաշվարկ:

Ալինա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար, և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի՞ տուգանք է նախատեսվում:

Կարինե.

Բարև Ձեզ։ Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխայիս 2 տարին լրանում է 2021 թվականի հուլիսի 22-ին: Ես ցանկանում եմ երկարացնել ևս 1 տարով, ես զինվորական եմ և բնակվում եմ վարձով, այս դեպքում ինձ կփոխանցե՞ն վարձավճարը:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել: Համայնքապետարանում, եթե աշխատող ես ընդունում քաղիրավական պայմանագրով՝ պարտադի՞ր է հաստիքացուցակում ցույց տաս: Նախապես շնորհակալություն:

Հասմիկ.

Բարի երեկո, հուսամ ինձ կօգնեք: Ես աշխատանքի եմ անցել գործատուի մոտ ըստ աշխատանքային պայմանագրով 2020 թվականի սեպտեմբերի 10-ից, բայց գործատուն պայմանագիրը կնքել է սեպտեմբերի 1-ից մինչև 2020.թ դեկտեմբերի 31-ով: Աշխատավարձ պայմանագրում նշված է 120 000 դրամ: Սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի համար չի վճարել ամբողջությամբ՝ միայն 50 000 դրամ, այն էլ ոչ մի տեղ չի դրվել ստորագրություն իմ կողմից, դեկտեմբերի մինչև 9-ը գնացել եմ աշխատանքի, սակայն չվճարվելու պատճառով հրաժարվել եմ աշխատելուց, գործատուն ինձ և մի քանի հոգու ևս ուղարկել է տուն՝ սպասելու գումարի: Ես որոշել եմ ազատվել աշխատանքից և պահանջել վերջնահաշվարկ, սակայն չգիտեմ ճի՞շտ եմ արդյոք հաշվում.
120 000 * 0,15 (տուժանք) = 18 000 դրամ
120 000 * 3 (ամիս) = 360 000 դրամ
18 000 (տուժանք) * 3 (ամիս) = 54 000 դրամ
360 000 + 54 000 = 414 000 * (23% + 2%) եկամտ.սոց) + 3 000 զինվոր = 106 500
414 000 – 106 500 =

Արմինե.

Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:

Սարգիրս.

Բարև Ձեզ: Եթե ես գրանցված աշխատող եմ եղել և աշխատել եմ 2,5 տարի և արձակուրդում եղել եմ ընդամենը երեք օր: Աշխատանքից ազատվելուց վերջնահաշվարկ ինչպե՞ս է արվում:

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք մի հարցում: Շտրիխ կոդերի և քյու ար կոդերի համար լիցենզիայի պահանջ կա՞, թե՞ ոչ: Լիցենզավորման մասին օրենքի 43 հոդվածը և հարկային օրենսգրքի 390 հոդվածը կարդացի, բայց կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել… Լիցենզավորման մասին օրենքում 3206 ծածկագի՞րն է, թե՞ սխալվում եմ: Շնորհակալ եմ:

Մարի Համբարձումյան.

Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։

Անի.

Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող ուսուցիչ, 12 օր հետո ազատվել է։ Աշխատավարձը վճարվել է փոխտնօրենի տված տեղեկանքի հիման վրա: Կատարել եմ մեկ օրվա վերջնահաշվարկ: Այդ դեպքում պե՞տք է հաշվարկի համար վերցնել պաշտոնական դրույքաչափը, թե՞ փաստացի ինչքան կստանար, եթե մեկ ամիս աշխատեր։

Ընկերություն՝ «Արտ Լանչ» ՍՊԸ
Հեռախոս՝ 041 4952885
Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար Կապան քաղաքում
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում,
• Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրս գրում,
• Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում,
• Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում,
• Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում:
Համակարգչային ծրագրերի իմացություն՝
– MS Word
– MS Excel
– ՀԾ (ցանկալի է ՀԾ Ձեռնարկություն)
– E-invoicing:
Այլ նշումներ՝ Դիմելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ աշխատանքային օրերին 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում կամ ուղարկել CV։
Աշխատավարձ՝ 200 000 դրամ

Զառա.

Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:

Մաշ.

Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ ըստ ՀՀ օրենքի աշխատավարձից արվող պահումները գործատու՞ն է վճարում, թե՞ աշխատողը։ Եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավո՞ր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս միայն ձեռքի տակ ունենալով հաշվեկշիռ որոշել կազմակերպությունը՝
ա) լավ է աշխատել,
բ) վատ է աշխատել,
գ) շատ լավ է աշխատել,
դ) շատ վատ է աշխատել,
ե) փոփոխություն տեղի չի ունեցել։
Նախապես շնորհակալություն: