30/10/2026

Accountant.am

Արտյոմ․

Բարև ձեզ, մի քանի հարց ունեմ շրջհարկի հաշվետվության լրացման հետ կապված, օրինակ՝

1. Հաշվետվության 5․4․1․ տողում լրացնում եմ ձեռքբերված ապրանքի գի՞նը;

2. 5.4.2 իրացման և վարչական ծախսեր տողում կարո՞ղ եմ գործուղման ծախսեր, կամ աշխատավարձ նվազեցնել;

3. Ի՞նչ է նշանակում Վայլդբերիզի կողմից դուրս գրված հաշիվները՝ հանձնակատարի ծառայություններ, այդ գումարները կարո՞ղ եմ նվազեցնել 5.4.2 տողում:

Շնորհակալություն։

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ozon և Wildberries ստացման կետը հնարավո՞ր է որպես միկրոձեռնարկատիրություն աշխատացնել, եթե հնարավոր է, խնդրում եմ օրենքին հղում տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկի հաշվարման մեջ որպես իրացման ծախսեր պետք է արդյոք դիտարկել ԱՎՈՒՄ – ը, թե՞ զուտ աշխատավարձը: Եվ մի հարց ևս՝ շրջանառության հարկի հաշվարկման ձևը կլրացվի՞ ինքնաշխատ ձևով, թե՞ ձեռքով է անհրաժեշտ լրացնել:

Անի Աբրահամյան․

Բարև Ձեզ։ ՀՀ կառավարության 2005թ 2335 որոշմամբ նախատեսված չափերը միայն պետակա՞ն հիմնարկներին են վերաբերվում, կարո՞ղ են ոչ պետական կազմակերպությունները ավելի քիչ վճարեն, և եթե գործուղման վայրը 30 կմ -ի քիչ է օրապահիկ վճարելու դեպքում, եկամտային հարկի վճարելու անհրաժեշտություն առաջանու՞մ է։

Արմինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը սեպտեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմում է 2 821 244, վճարվել է ներմուծման մաքսատուրք՝ 564 249, բնապահպանական հարկ՝112 850 և ԱԱՀ՝ 677 099։ Վաճառվել է 28․03․2025-ին, 4 140 000 դրամով (ներառյալ ԱԱՀ)։ Հաշվարկվել է մաշվածություն 218 650 դրամ։ Խնդրում եմ ասել, թե որքան շահութահարկ կառաջանա այս դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։

🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։

Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

Էլեն․

Բարև ձեզ։ Ապրանքների QR – ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկին, ԱՁ-ն զբաղվում է Wildberries հարթակում վաճառքով, 2025թ․-ի 1-ին եռամսյակի детализация բաժնում պայմանականորեն 60 000 դրամ է, որից այդ եռամսյակում հաշիվ է գրվել Wildberries-ին 15 000 դրամի չափով, մնացածը ապրիլին է գրվել ապրիլի մատակարարումով։ Այդ դեպքում շրջ․ հարկը լինու՞մ է 60 000 * 10% – 15 000 * 9.5% = 4 575

Նարեկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի ժամանակ առաջանում է մաքսատուրք և ԱԱՀ։ Հարցս հետևյալն է՝ մաքսատուրքը և ԱԱՀ-ն ավելանու՞մ է ապրանքի արժեքին և համարվու՞մ է ծախս 2025թ-ի համար։

Вероника.

Добрый день. Я ИП на упрощенной системе налог с оборота, и у меня запросили налоговую декларацию заверенную налоговой службой. Я так понимаю это отчет 232? А как ее заверить у налоговой, ведь в личном кабинете только версия без печатей и подписей кого-то из налоговой?

Մարիամ․

Բարև Ձեզ, ցանկանում եմ սկսել խմորեղենի փոքրիկ արտադրություն, իսկ իրացումը կազմակերպել խանութների միջոցով։ Սկզբնապես լրացուցիչ աշխատողներ չեն լինելու։ Վերջին հարկային փոփոխությունները հաշվի առնելով՝ կհուշե՞ք, թե ինչ կարգավիճակով է առավել շահեկան մտնել հարկային դաշտ։

Նինա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է՝ շրջհարկի նոր օրենքով արտադրությունով զբաղվող ԱՁ-ն ի՞նչ ծախսեր պիտի հաշվի առնի։ Օրինակ՝ հոսանքի, ջրի, աշխատավարձի ծախսերը պակասեցվու՞մ է հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ։Կանխավ շնորհակալ եմ։

Նարինե․

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ 62.02.9 գործունեության դասակարգչով՝ «Խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում»։ Գործունեությունը ՏՏ ոլորտում է և ներառված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=203094։ Այն առավելություն է տալիս 10% շրջանառության հարկի փոխարեն վճարել 1%: Ես կարդացի, որ շրջանառության հարկի հաշվետվության մեջ, եթե գործունեության տեսակը մտնում է արտոնյալ ցուցակի մեջ, հարկի դրույքաչափն ինքնաշխատ ցույց կերպով ցույց է տալիս 1%, ինչն իմ պարագայում չի գործում։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի դրույքաչափը 1% մուծեմ 10%֊ի փոխարեն (քանի որ գործունեությանս տեսակը ներառված է այդ արտոնյալ ցանկի մեջ)։

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries – ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ – ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։

Տիգրան․

Բարև Ձեզ, հարցս գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպության մասին է։ ԱՁ -ն նոր է բացվել և չի տվել շրջհարկի կամ միկրոյի հայտարարություն։ Հարկայինը ճանաչել էր ԱՁ-ին ԱԱՀ վճարող։

Մանրամասն

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը մատուցում է ծառայություն (նախագծում, ինտերյեր դիզայն): Շրջ. հարկի դաշտում է գործում: Ունի երեք աշխատող՝ մենեջեր, դիզայներ, կոնստրուկտոր, տնօրենը՝ նախագծող: Տարածքը վարձակալությամբ է: Խնդրում եմ օգնեք՝ ո՞ր ծախսերը կարելի է ներառել շրջանառության հարկի նվազեցումների մեջ:

Յանա․

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, աշխատողն աշխատանքի չի ներկայանում, անաշխատունակության թերթիկ չի բերում: Ո՞րն է ազատման կարգը այս պարագայում: Եվ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երկու հարց ունեմ․

1. Եթե հյուրատունը գտնվում է մարզում, աշխատում է շրջանառության հարկով և 2024թ․ շրջանառությունը չի գերազանցել 25 000 000 դրամը, պարտադի՞ր է ՀԴՄ կտրոնն անվանացանկով տպելը

2. եթե առանձին գարեջրի, հյութի, ջրի վաճառք չի ունենում, միայն հյուրատան հյուրերի սննդի պատվերի մեջ է մտնում, պարտադի՞ր է ապրանքների դրոշմավորումը

Արտյոմ․

Բարև Ձեզ։ Ընկերությունն աշխատում է շրջհարկով ծառայությունների ոլորտում, 2025թ. հարկվելու է 10 տոկոս դրույքաչափով: Հարց. ի՞նչ նվազեցումներ են հնարավոր կիրառել և, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում: Շնորհակալություն։

Արսեն․

Բարև ձեզ։ ՀՀ-ում գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից ավել վճարվող օրապահիկից եկամտային հարկ կա՞: Օրինակ, 7 000դրամ է վճարվել 1 օրվա համար Դիլիջան գործուղման համար։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։