01/11/2026

Accountant.am

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:

Արտավազդ.

Էլ. ցանցից ստացված հարկային հաշվում հոսանքի արժեքի մեջ արտացոլված է նաև պետության կողմից սուբսիդավորված գումար: Խնդրում եմ պատասխանել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ:

Ընկերություն՝ «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ
Հասցե՝ Տպագրիչների 8
Հեռախոս՝ 010526751
Էլ. փոստ՝ hr շնիկ maxoil.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Պարտադիր պայմաններ՝ աշխատանքային փորձ, հաշվապահական ծրագրերի իմացություն, հարկային օրենսդրության իմացություն
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Լրիվ դրույք

Վարդան Ադունց.

Փոստային առաքումով ներկրել եմ համակարգիչներ՝ գնված Ալիբաբա կայքում: Մաքսազերծելիս ինձ ասացին, որ հաշվարկը կատարվելու է ոչ թե ինվոյսում գրված գնով, այլ հսկիչ գներով: Օրինակա՞ն է արդյոք դա:

Մարիամ.

Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն:

Շնորհակալություն:

Անի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Սկսել եմ աշխատել մի կազմակերպությունում, որը 2019թ. ապրիլից աշխատում է, բայց դրամարկղի գիրք չի ունեցել: Գրանցեցի օգոստոսին և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տուգանք է նախատեսվում դրա համար, և արդյո՞ք հարկավոր է հետին թվով լրացնել այն: Նշեմ, որ 4 ամսվա ընթացքում ամիսը 2-3 գործառնություն է եղել: Խնդրում եմ, օգնեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Սուսաննա.

Բարև ձեզ։ Եթե մեկ դրույքը կիսված է, և աշխատում են 0,5 դրույքով 2 աշխատակից, ապա նրանցից արդյո՞ք պետք է գանձվի դրոշմանիշային վճար։ Եթե այո, ապա դա ո՞վ պետք է վճարի՝ գործատու՞ն, թե՞ աշխատակիցը։

Շնորհակալություն։

Արտակ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ, օգնեք գտնել ներքին աուդիտի որակավորման քննությունների պատասխանները վերջին տարբերակի համար և հնարավորության դեպքում ուղարկել artaramyano շնիկ mail.ru էլ. փոստին:

Կանխավ շնորհակալ եմ:

Արփի.

Հարգելի մասնագետներ, եթե հասարակական կազմակերպությունը կազմակերպել է դրամաշնորհ՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով, այս մասով ինչ-որ հատուկ հաշվետվություններ պե՞տք է ներկայացնի հարկային տեսչություն, և ի՞նչ տեսակի պարտավորություններ են առաջանում։

Կանխավ շնորհակալություն։

Արա.

Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է գործարկել «Վեռոն» համակարգը (դրոշմապիտակների վերագրման համակարգ), որտեղի՞ց գտնել այդ համակարգը գործարկելու ուղեցույցը, հարցեր առաջանալու դեպքում ու՞մ դիմել:

Արման․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝
1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը,
2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին,
3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:

Լիա.

Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։

Մարինե.

Բարև ձեզ: ՀԾ ծրագրում աշխատողի ժամաքանակը 13 ժամով ավել եմ նշել սխալմամբ: Եկամտային հարկի հաշվարկում ձեռքով ուղղել եմ: Անհրաժեշտություն կա՞ ՀԾ-ում ուղղելու: