01/11/2026

Accountant.am

Արեգ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:

Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:

2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:

Ընկերություն` «Գուդիս Բուրգեր Հաուզ» ՍՊԸ
Հասցե` Հյուսիսային պողոտա 18
Էլ. փոստ` directorgoodys շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահներ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում
– Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
– Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով
– Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում
Պահանջվող հմտություններ՝
– Բարձրագույն մասնագիտական կրթություն
– Համակարգչի լավ իմացություն
– Հայկական ծրագրերի իմացություն
– Աշխատանքային փորձ
– Ճշտապահություն, ազնվություն
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
– Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
– Սթրեսակայունություն
– Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
– Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն
Այլ նշումներ՝ Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով directorgoodys շնիկ gmail.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Ընկերություն` ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.
Հեռախոս` (+37460) 71-99-99
Էլ. փոստ` hrinteraqua շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Գյուղմթերք արտադրող կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահական կրթություն կամ հաշվապահության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների՝ որպես հաշվապահի օգնականներ: Աշխատանքը գրասենյակային է՝ առավոտյան 09:00-ից մինչև 18:00-ն, վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Աշխատավարձը՝ սկսած 100 000 ՀՀ դրամից՝ կախված հաշվապահությունում ստանձնած ճյուղից: Աշխատանքի վայրը Արարատի մարզի Սիփանիկ համայնքում է: Բոլոր ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ները hrinteraqua շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարով:

Աստղիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք: Աշխատանքի եմ ընդունվել 01.08.2018թ., ազատվել եմ 01.06.2019թ.: Չեմ օգտագործել ինձ հասանելի արձակուրդը (22 օր): Արդյո՞ք ես հանգիստ կարող եմ գործատուից պահանջել արձակուրդային գումար։ Եվ ի՞նչ հիմքեր կարող է ներկայացնել նա չվճարելու համար։

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Բժշկական հետազոտական կենտրոն
Աշխատավարձ՝ 280 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Պարտականություններ՝ ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, հարկային հաշվետվությունների պատրաստում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում և փոխանցում, դրամարկղային և բանկային հաշիվների վարում, իրացման ծավալների վերաբերյալ ակտերի կազմում, վիճվարչության և այլ վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և հանձնում, Առողջապահության Նախարարության համար հաշվետվությունների պատրաստում և հանձնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի վարում (կնքում, փոփոխում և լուծում), հրամանների պատրաստում:
Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում՝ առնվազն 2-3 տարի, հայկական ծրագրերի (ՀԾ) իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ցանկալի է` ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, ArmMed ծրագրի իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր՝ 09:30-18:30: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե՝ լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ:
Հավելյալ տեղեկություններ՝ Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, շաբաթ՝ մինչև 14:30 անհրաժեշտության դեպքում: Փորձաշրջան՝ 3 ամիս, աշխատավարձը փորձաշրջանի ընթացքում՝ 200 000 ՀՀ դրամ:

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

ՍՊԸ-ն պատրաստվում է զբաղվել բեռնափոխադրումներով դեպի Ռուսաստան և Վրաստան, ինչպես նաև զբաղվում է սալաքարերի արտադրությամբ: Ես ՍՊԸ-ի հաշվապահություն առաջին անգամ եմ անելու, ինչի՞ց սկսեմ ու ի՞նչ ժամկետներում, և ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվի հարկային մարմին:

Արաքսյա.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ ներառական կրթության գործընթացում աշխատող լոգոպեդի շաբաթական աշխատաժամանակը որքան է: Ես կարո՞ղ եմ հիմք ընդունել ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման N 5 հավելվածը։

Գևորգ.

Բարև ձեզ։

Հասարակական կազմակերպությանը պետությունը պարտադիր կերպով գույք և աշխատասենյակ տրամադրու՞մ է, թե՞ ոչ։ Եվ​ ՀԿ նախագահը ստանու՞մ է պետության կողմից աշխատավարձ, թե՞ ոչ (եթե չի զբաղվում ձեռնարկատիրությամբ):

Կանխավ շնորհակալ Եմ։

Լիլիթ.

Բարև ձեզ: Ներեցեք, եթե երեխայի խնամքի նպաստը թղթերը ձևակերպելու պատճառով առաջին ամիսը չենք ստացել, կասե՞ք՝ այդ գումարը երբ կարող ենք ստանալ:

Սուսաննա.

Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։

Շնորհակալություն։

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը:

Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` Սանֆուդ ՍՊԸ
Հասցե` Շենգավիթ թաղ., Շիրակի փող. 1/68
Հեռախոս` +374 55 057066
Էլ. փոստ` finance շնիկ sunfood.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն`
– Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում և ելքագրում` 1C, ՀԾ, E-invoicing համակարգերի միջոցով
– Վաճառքների ձևակերպում 1C, ՀԾ ծրագրերում
– Բանկային քաղվածքների ձևակերպում
– Մասնակցություն գույքագրման աշխատանքներին
– Պաշտոնից բխող այլ պահանջների կատարում

Ռուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե աշխատողը գործից ազատվել է մայիսի 2-ին, ազատման հայտը ուղարկել եմ հենց այդ օրը, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ եմ արել: Նախապես շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Շնորհակալություն:

Նառա.

Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցի հետ կապված: Առհասարակ ուսուցիչներին ամենամյա արձակուրդը տրամադրվել է հուլիսի 1-ից՝ 48 օրով։ Ինձ հետաքրքրում է՝ կա՞ արդյոք այդպիսի օրենք, որի հիման վրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատակիցների մի մասին հունիսի 1-ից ուղարկի արձակուրդ՝ անկախ նրանից աշխատակիցը դա ուզում է, թե ոչ։ Շնորհակալություն:

Ռուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղիրավական պայմանագիր, նրան աշխատավարձ վճարելուց հարկայինը պետք է հաշիվ ուղարկի՞, կազմենք հանձնման-ընդունման արձանագրություն և գումարը փոխանցենք աշխատողի տարանցիկ հաշվի՞ն: Նախապես շնորհակալություն:

Ասյա.

Բարև ձեզ:

Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն բացվել է և նորից դադարեցվել է առանց գործունեություն ծավալելու, այժմ լուծարվում է, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկայինին:

Լուսինե.

Բարև ձեզ: Ինձ օգնեք մի հարցով: Ուզում եմ բացել կարի սրահ, որտեղ կարելու եմ միայն հեղինակային հագուստ, ին՞չ հարկատեսակով գրանցվել։ Կամ կարո՞ղ եմ առանց գրանցվելու աշխատել 🙄