01/11/2026

Accountant.am

Լիանա.

Հարգելի հաշվապահներ,

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Շնորհակալություն:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Լիանա.

Եթե արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս, արտադրանքի առաքման հաշիվ-ապրանքագիրը կարո՞ղ եմ վերջում ամբողջական թվով դուրս գրել, թե՞ պարտադիր յուրաքանչյուր առաքման համար առանձին-առանձին:

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը:
Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը:

Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար շինանյութի սրահում
Աշխատանքի նկարագրություն` Շինանյութի խանութի համար պահանջվում է մինչև 35տ. 1C ծրագրի իմացությամբ հաշվետար/օպերատոր աղջիկ: Գրաֆիկը՝ 09:30-19:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120,000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 965
Աշխատավարձ` 120 000

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ / կադրերի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է մինչև 35տ. ՀԾ ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվապահ/կադրերի մասնագետ: Գրաֆիկը՝ 09:00-17;00, շաբաթ, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 961
Աշխատավարձ` սկսած 80 000 դրամից

Ալլա.

Բարև ձեզ:
Չմուծած տուգանքի համար արդեն տույժ էին նշանակել 0.15 տոկոս, հիմա է լ 20.000 դրամ տուգանել են նուն հարկի համար: Կարելի՞ է միևնույն ժամանակ և տույժ նշանակել, և տուգանել: Շնորհակալություն:

Ընկերություն` Սիս Նատուրալ
Հասցե` ք.Երևան, Հաղթանակ 1 1/7
Հեռախոս` 055386828, 099706065
Էլ. փոստ` anush.samsonyan շնիկ sisnatural.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է Հաշվետար ՀԾ-ի իմացությամբ, 1 տարի աշխատանքային փորձով

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, արյո՞ք օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելիս կացության քարտը պարտադիր է, թե՞ ոչ: Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե ընդունենք առանց դրա: Նախապես շնորհակալություն:

Armina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի ինձ ուղարկեիք գանձապահի հետ կնքնվող նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ. հասցեն` armine.petrosyan14 շնիկ gmail.com

Սամվել.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար ավտոմեքենա ոչ ռեզիդենտից: Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն: Նախապես շնորհակալություն:

Էլիզա.

Բարև բոլորին:
X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:

Liana.

Հարգելի հաշվապահներ,

հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է ծառայությունների մատուցման համար հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել:
Դուրս գրման և գումարի ստացման դեպքում հարկային պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցում եմ աշխատում ու դեկրետ եմ գնալու հունիսի 19-ից, իսկ ուսուցիչների արձակուրդը սկսվում է հուլիսի 3-ից: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում ես արձակուրդային կստանա՞մ, թե՞ միայն դեկրետային գումարը:

Hakob Avagyan.

Հարգելի հաշվապահներ,
Ցանկանում եմ կոլեկցիոներների հասարակական միություն ստեղծել (որը շահույթ չի հետապնդելու) և գրանցվել պետական ռեգիստրում: Արդյո՞ք պետք է որևէ տեսակի հարկային հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Ընկերություն` Տիդավա Աշխատանքի գործակալություն
Հասցե` Տ. Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար /ՀԾ կամ 1C/
Աշխատանքի նկարագրություն` Քաղցրավենիքի արտադրամասի համար պահանջվում է մինչև 35տ.ՀԾ կամ 1C ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվետար: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 923
Աշխատավարձ` նախնական 100.000 դրամ

Ընկերություն` ԴԱԷՆԱ կենտրոն ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Բաղրամյան 22-2
Հեռախոս` 010 580618, 094 449818
Էլ. փոստ` daena_centre շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հարցազրույցի ժամանակ ըստ մասնագիտական ունակությունների
Աշխատավարձ` պայմանագրային

Ա.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ: