01/11/2026

Accountant.am

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Nara.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` եթե աշխատանքը հերթափոխային է 24-ժամյա կամ 12-ժամյա, ապա տվյալ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ամենամյա հերթական արձակուրդը` հնգօրյա, թե՞ վեցօրյա:

Կանխավ շնորհակալություն!

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:
Կանխավ շնորհակալություն:

Արտակ.

Բարև ձեզ: Ես առաջին անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկ արտահանել: Ի՞նչ ընթացակարգեր են պահանջվում այդ դեպքում:

Ռուզաննա.

Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն` Mavas Group
Հասցե` Dzoraghbyur, Armenia
Հեռախոս` (374 60) 440055
Էլ. փոստ` hr շնիկ mavas.am
Թափուր աշխատատեղ` Accountant

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը մարտի 15-ին կատարել է շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակում կատարվածի չափով, քանի որ շահութահարկի հաշվարկ դեռ չի ներկայացրել: Մարտի 20-ին ներկայացնում է հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Հարց. արդյո՞ք պետք է շահութահարկի կանխավճարի վերահաշվարկ կատարել I եռամսյակի համար, քանի որ 2016թ. IV եռամսյակի 2 տոկոսը ավելի մեծ է մարտի 15-ին կատարված կանխավճարի գումարից, իսկ եթե վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, արդյո՞ք պետք է վերահաշվարկ կատարել աճողական կարգով II եռամսյակի կանխավճարի կատարման ժամանակ: Շնորհակալություն:

Edo.

Ինչու՞ ՀԾ-ում հաշիվների սկզբնական մնացորդներն մուտք անելուց հետո, երբ մտում եմ գործընկերների սկզբնական մնացորդները մուտք անելու, ցույց է տալիս հաշիվների սկզբնական մնացորդները:

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերվում է բանկերում հաշվապահական հաշվառման վարմանը.
Ենթադրենք Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով (90%-ով): Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա բանկը պայմանագիրը կնքելու պահին ու Բ կազմակերպության կողմից պարտավորությունը մարելուց հետո:
Կանխավ շնորհակալություն:

Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

Nara.

Հարգելի գործընկերներ,
եթե աշխատողը աշխատանքից ազատվել է 2017թ.-ի հունվարի 1-ից հետո, ապա նրա աշխատանքային գրքույկը լրացվու՞մ է նախկինում եղած պայմաններով (տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը):

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝

1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Ընկերություն` Պանդոկ Երևան
Էլ. փոստ` hr.tavernyerevan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում: Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում: Պահանջվող Հմտություններ Բարձրագույն մասնագիտական կրթություն Համակարգչի լավ իմացություն Հայկական ծրագրերի իմացություն Նվազագույնը 1 տարվա հաշվապահ աշխատանքային փորձ Դրամի հետ աշխատելու կարողություն, (կանխիկ գումարի ստուգման հմտություններ) Ճշտապահություն, ազնվություն Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն Սթրեսակայունություն Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr.tavernyerevan շնիկ gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 52-24-90(209)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` հաշվետար (պահեստի)
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (25-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք); -Արագամաշ առարկաների հաշվառում ըստ ստորաբաժանումների; -Ներմուծումների ձևակերպում; – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ` պայմանագրային: Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ:
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

Թամարա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել: Աշխատակիցը հրամանով գնացել է արձակուրդ ու հետ է կանչվել, որի արդյունքում վճարվել է ամբողջ արձակուրդային վճարը և չօգտագործված օրերի համար աշխատավարձ: Վերջնահաշվարկ կատարելիս վճարված, բայց չօգտագործված արձակուրդային օրերը ենթակա՞ են վերջնահաշվարկի, թե՞ ոչ:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝

1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:

Կանխավ շնորհակալություն:

Սիլվա.

Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք:

Կանխավ շնորհակալ եմ:

Լիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցով. օգտագործում եմ հին սերնդի ՀԴՄ: Նորմալ աշխատում էր, հիմա գրում է E220 և ոչ մի գործողություն չի կատարում: Շնորհակալություն:

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ:

Նունե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:

Մարի.

Բարև ձեզ:
Օնլայն գործունեություն ծավալելու (ֆեյսբուքյան էջ, կայք) և որևէ ծառայություն գովազդելու և առաջարկելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Անվանումը ինչ-որ տեղ պե՞տք է գրանցվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: