01/11/2026

Accountant.am

Կարեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ՍՊԸ բացելու համար կարող եմ գրանցել մեկ անձ` տնօրեն, կես դրույքով: Ի՞նչ հարկային ռեժիմով է աշխատում բրոքերային կազմակերպությունը, որը զբաղվում է միայն միջնորդությամբ` ներմուծման և արտահանման ոլորտում: Կանխավ շնորհակալ եմ:

Nana.

Ուզում եմ իմանալ` եթե մարդը իր մատուցած ծառայությունների համար ստանում է վճարներ ամբողջ տարվա կտրվածքով, ոչ ստաբիլ աշխատավարձ, ապա այդ աշխատողը արձակուրդից օգտվելու իրավունք ունի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու նրա արձակուրդային վճարները: Նախապես շնորհակալություն:

Lusine.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ ես, երբ ընդունվել եմ աշխատանքի 19.02.1999թ պայմանագրային, 03.09.1999-ից դարձել հաստիքային աշխատող: Աշխատանքից ազատվել եմ (իմ դիմումի համաձայն) 06.03.2015թ.: Վերջին 6 ամիսներին ստացել եմ 35.000 դրամ աշխատավարձ և 89.000 (մաքուր, սոցն էլ ներառված) դրամ պարգևատրում։ 2015թ. արձակուրդ չեմ գնացել: 2014 արձակուրդն էլ մարտին եմ օգտագործել: Շնորհակալություն:

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,

Ընդունվե՞լ է / գործու՞մ է արդյոք “Շրջանառության հարկի” մասին փոփոխված օրենքը, համաձայն որի ԱԱՀ շեմ է համարվում 113.4 մլն դրամը: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ:

Շնորհակալություն:

Meri.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:

Vardges.

Բարև ձեզ։
Հարգելի ընկերներ, ՀԾ-ում տվյալներ մուտքագրելու հետ կապված հարց ունեմ: Ընկերությունը ձեռք է բերել լոգո: ՀԾ-ում ինչպե՞ս և ո՞ր բաժնում մուտքագրել լոգոյի հետ կապված տվյալներն ու ծախսերը: Կանխավ խնորհակալություն:

234

Նանա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է.
131-252
813-132

235

Վահագ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց:
Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը:

Մեջբերեմ 1698-ն որոշումից` “ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը”:

Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:

233

Rafik.

Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանալ` շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը վաճառքի համար նախատեսված ապրանքներ արտահանելու դեպքում պե՞տք է անցնի ԱԱՀ-ի հարկման դաշտ, թե՞ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում միայն կանցնի ԱԱՀ հաշկման դաշտ:

Անի.

Ընկերներ, խնդրում եմ օգնել: Աշխատավարձի բարձրացում եմ տվել, հիմա եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ ինչպե՞ս կատարեմ փոփոխությունը: Շնորհակալություն նախապես:

Anna.

Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:

Սյուզի.

Հարգելի կոլեգաներ, կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր քաղաքացու հետ, որպեսզի կատարի մի շարք վերանորոգման աշխատանքներ: Հարցս հետևյալն է` համաձայն գնւմների մասին օրենքի 1 000 000 դրամը գերազանցելու դեպքում պետք է աշխատանքների կատարումը արվի տենդերի միջոցով: Վերը նշված մեկ միլիոնը դա հաշվարկայի՞ն թիվն է, թե՞ փաստացի բանվորին վճարված: Նախապես շնորհակալություն:

Շուշան.

Հարգելի կոլեգաներ, մի հասարակ հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե հաշվետվությունը ստորագրված և կնքված է տնօրենի կողմից, իսկ հաշվապահի ստորագրությունը բացակայում է: Կարո՞ղ է արդյոք հաշվետվությունը անվավեր և չհանձնված ճանաչվել: Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի ստորագրությունը այս դեպքում:

Հայկո.

Բարև ձեզ:

Մայրության նպաստի հաշվարկի հետ կապված, խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին՝
վարձու աշխատողը նախորդ 12 ամիսների ընթացքում նախկին և ներկա գործատուների մոտ ստացել է 11 ամսվա աշխատավարձ (այսինքն` մինչև ներկա գործատուի մոտ ընդունվելը 1 ամիս աշխատանք չի ունեցել): Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս 11 ամիսների աշխատավարձը բաժանվում է 12-ի՞, թե՞ 11-ի: Կանխավ շնորհակալություն:

Գոռ.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ տան պայմաններում պատրաստել սնունդ և վաճառել խանութներին և դպրոցներին: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում դրանից, ինչի՞ց սկսեմ օրինականացումը:

Վազգեն.

Հարգելի հաշվապահներ, մոտ 2 տարի առաջ պետ. ռեգիստրում գրանցել եմ Ա/Ձ, ներկայացել եմ ՀՏ և գրանցել գործունեությունս, 6 ամիս հետո ներկայացրել եմ դիմում՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և այդ պահին բոլոր պարտքերս մարված էին: Հարցս հետևյալն է՝ երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, եկամտային հարկ պե՞տք է վճարեի, թե՞ ոչ: Շնորհակալություն: