01/11/2026

Accountant.am

Հերմինե.

Հարգելի հաշվապահներ, 18 շաբաթական հղի եմ, գործատուիս ասել եմ բանավոր, բայց գրավոր տեղեկություն կամ հղիության մասին տեղեկանք չեմ ներկայացրել, արդյո՞ք նա իրավունք ունի մինչև իմ ֆիզ. արձակուրդը ինձ հեռացնել աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ:

Լևոն.

Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:

Արմինե.

Բարև ձեզ: Ես որոշ հարցեր ունեմ լիցենզիայի հետ կապված, հուսով եմ արձագանք կլինի: Ուզում եմ սրճարան բացել և ուզում եմ իմանալ` լիցենզիա ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ, որքա՞ն գումար է պետք, ինչպե՞ս նաև նարգիլեյի, սնունդի, ալկոհոլի համար որտեղի՞ց ստանամ լիցենզիա և կրկին որքա՞ն գումար է անհրաժեշտ դրանց համար: Հ.Գ. Ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ:

Էլեն.

Եթե հունվար ամսից նոր աշխատող ենք ընդունել, ապա այդ աշխատողի հայտում աշխատանքի ընդունման ամսաթիվ կարո՞ղ եմ գրել 01.01.2015թ., թե՞ հունվար ամսվա առաջին աշխատանքային օրով պետք է գրեմ, այսինքն՝ 12.01.2015թ.:

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր:

Կանխավ շնորհակալություն:

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Astghik.

Բարև ձեզ:
Աշխատել եմ 4 ամիս` գրանցված եղել 3 ամիս: Աշխատանքից ազատվել եմ և ունեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ ասվում է. հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ –/–/– – –/–/– թթ ժամանակահատվածի համար, որը դեռևս չի վճարվել և, կարծես թե, գործատուն չի էլ պատրաստվում վճարի:
Ինչպե՞ս ստանալ այդ գումարը:

Tereza.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Արփի.

Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:

Գոհար.

Խնդրում եմ ասեք` ԱԱՀ-ի հաշվետվություն կազմելիս հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, այդ տողում գումարը գրում եմ ներառյալ ԱԱՀ-ն, թե՞ առանց ԱԱՀ:
Կանխավ շնորհակալ եմ:

Լևոն.

Արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները, եթե կազմակերպությունն ունի մեկ աշխատակից (ղեկավարը):

225

Վարդան.

Հարգելի հաշվապահներ,
մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով:
Հարգանքով` Վարդան
vxanumyan շնիկ mail.ru

Armine.

Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահության մագիստրոս եմ, սակայն պրակտիկայում երբեք չեմ զբաղվել հաշվապահությամբ: Շուտով ուզում եմ սկսեմ աշխատել: Խնդրում եմ խորհուրդ տալ` ինչի՞ց սկսեմ կարդալ:

Taron.

Եթե լիցենզավորված ՍՊԸ-ն աշխատողներին աշխատանքից ազատում է, իսկ այդ աշխատողների անունով լիցենզիայի ներդիրներ ունի, այդ ներդիրները կորցնու՞մ են իրենց ուժը, թե՞ ոչ: Իսկ եթե որոշ ժամանակ անց նույն աշխատողներին նորից վերականգնեն աշխատանքի, այդ ներդիրները կգործե՞ն, թե՞ ոչ:

Նարե.

Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ:

Շնորհակալություն:

Հասմիկ.

Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:

Վահե.

Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն: