01/11/2026

Accountant.am

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով:

Ինձ հետաքրքրում է.
– ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ
– ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել
– ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ “թույլատրելի” սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում
– ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը

Շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում նա եկամտային հարկ քանի՞ տոկոս է վճարում տվյալ ֆիզիկական անձի փոխարեն` 11%, թե 24.4%, եթե պատասխանը կարող եք օրենսդրորեն հիմնավորել, շնորհակալ կլինեմ:

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
Կազմակերպությունը ունի մաքրուհի, նա աշխատում է օրը 2 ժամ: Ինչպե՞ս պետք է նրան գրանցել և ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարել: Եթե նվազագույն աշխատավարձի օրենքում նշված է 450 դրամ զուտ ախատավարձ (24 ժայմա շաբաթի դեպքում), այսինքն 600 դրամ ներառյալ հարկերը, կարո՞ղ եմ այդ 2 ժամը հաշվել 1 200 և համապատասխանաբար բազմապատկել ամսվա մեջ նրա աշխատած օրերով: Սակայն այդ դեպքում նրա ընդհանուր վարձատրությունը կազմում է ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը: Ինչպե՞ս անել: Կանխավ շնոհակալություն:

Արթուր.

Բարև Ձեզ:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիվանդաթերթիկում նշված ժամանակահատվածի ո՞ր օրերն ենք հաշվի առնում: Արդյո՞ք օրենքով սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերը ևս ներառվում են: Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, եթե տվյալ ամսին առկա է նման նպաստ:
Շնորհակալություն:

Սեդա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Սույն թվականի հունիսի 17-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն մինչ օրս չեմ ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստս: Գործատուն բազմաթիվ պատճառներ է առաջ քաշում ու չի տալիս գումարս: Օգնեք գումարս ստանալ, եթե կա որևէ տարբերակ: Ակնկալում եմ արագ արձագանք ձեր կողմից: Կանխավ շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի կոլեգաներ, մի այսպիսի հարց է առաջացել ինձ մոտ. կարո՞ղ է արդյոք ՀՏ-ն ԱԱՀ շեմի հաշվարկման համար տարվա վերջում վերցնել նաև անավարտ, դեռևս մատուցման փուլում գտնվող ծառայությունը, անավարտ աշխատանքները:

Anna.

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:

Գայանե.

2009թ. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու խնդրանքով դիմում ենք գրել. աշխատակցի հավաստմամբ միայն դիմում գրելը բավարա՞ր էր:

Սա հատված է օրենսգրքից.
Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Այժմ պահանջում են հարկ վճարել դիմում գրելուց հետո ընկած ժամանակահատվածի համար: Խնդրում եմ ասեք, թե երբվանից է արդյոք որոշում կայացվել, որ վկայականն անպայման պետք է հանձնել:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:

Կարինե.

Բարև, սիրելի հաշվապահներ: Հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճենը: Խնդրում եմ, ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:

Ալլա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ պետռեգիստրի վկայականում նշված է տնօրենի անունը, սակայն տնօրենը գրանցված չէ և ոչ մի հարկ չի վճարվել: Ասացեք խնդրեմ` պե՞տք է արդյոք գրանցել տնօրենին և նշանակել աշխատավարձ: Այդ նույն վկայականի մեջ նշված է, որ ՍՊԸ-ի գործունեությունը առևտրային է, սակայն նշված չէ, որ նա ունի արտադրություն, դա որևէ խնդրի չի՞ հանգեցնի:

Իզաբելա.

Հարցս վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուց հետո հաշվարկվող աշխատավարձին: Եթե անձի աշխատավարձը կազմում է 60 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 42 360 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից, արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 45 000 դրամից պակաս չստացվի:

Արտակ.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ավանդ է դրել բանկում, խնդրում եմ գրեք, թե ինչ ձևակերպում է տրվում ավանդի ներդնման, հետ ստացման և տոկոսային եկամուտ ստանալու ժամանակ:

Արմեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Էմինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ: Խնդրում եմ օգնել ինձ, կանխավ շնորհակալություն: Աշխատավարձի վերաբերյալ յուրաքանչյուր ամսվա վճարային տեղեկագիրը կազմվում է յուրաքանչյուր աշխատողի գծով առանձի՞ն, թե՞ ընդհանուր:

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ – ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, Կառավարության թիվ 968-Ն նոր որոշումով 2013թ. ընթացքում ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունները նոյեմբերի 1-ից պետք է կիրառեն նոր սերնդի ՀԴՄ: Սակայն ՀԴՄ-ների կիրառման օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե նախորդ տարվա իրացման շրջանառությունը 500,0 մլն.-ից պակաս է, ապա պետք է կիրառեն 2015թ. հունվարի մեկից ոչ ուշ: Հիմա հակասություն է առաջանում, մեր կազմակերպության նախորդ տարվա իրացման շրջանառությունը պակաս է 500.0 մլն-ից, բայց 2013թ. ԱԱՀ վճարող է: Հիմա ինչպե՞ս հասկանալ կառավարության որոշման իմաստը: Խնդրում եմ օգնել:

Արմինե.

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցում է խորհրդատվական ծառայություն որոշակի զուտ գումարի դիմաց: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի համախառը/պայմանագրային գումարը, որպեսզի վճարվեն ԱԱՀ և շահութահարկը: Ո՞րն է ճիշտ մոտեցումը ստորև ներկայացվածից.

1. Զուտ գամարին ավելանում է այդ գումարի 20 տոկոսը որպես ԱԱՀ և այդ երկու գումարների 20 տոկոտոսը որպես շահութահարկ

2. Համախառն գումարից հանվում է 16.67 տոկոսը որպես ԱԱՀ և նույն համախառն գումարի 20 տեկոսը որպես շահութահարկ:

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

Hamest.

Բարև ձեզ:
Գրանցված Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, ունի խանութ: Հիմա նույն Ա/Ձ-ով ցանկանում եմ բացել նաև ավտոտեխսպասարկման կետ: Արդյո՞ք կարող եմ աշխատել շրջանառության հարկով:

Կարինե.

Ինչպես գիտենք, նպաստի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու ամսվան նախորդած վերջին տասներկուամսյա ժամանակահատվածում աշխատողի համար հաշվարկված եկամուտը: Հարցս հետևյալն է` եթե 12 ամիսների մեջ կա արձակուրդ գնացած ամիս, արձակուրդային գումարն մասնակցու՞մ է միջին աշխատավարձի հաշվարկին:

Zhanna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել մի քանի խորհրդով ԱՁ-ի հետ կապված:
1. Արդյոք պարտադի՞ր է, որպեսզի ԱՁ-ն ունենա կնիք` կլոր կնիք, դրոշմակնիք կամ այլ:
2. Պետ. ռեգիստրից ԱՁ-ի վկայականը վերցնելուց հետո ԱՁ-ն ի՞նչ այլ պարտավորություններ` հարկային, գործառնական, ունի:
3. Հարկային և մաքսային ծառայություններն առանձնացվա՞ծ են, թե՞ միասնական են գործում:
4. Ինչպե՞ս կարող եմ ճշտել մինչ ապրանքներ ներմուծելը, որքան են դրանց մաքսազերծման արժեքները և ի՞նչ հարկումների են ենթակա: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Inna.

Բարև Ձեզ: Եթե նույն մարդու անվան վրա գրանցված են 2 իրարից տարբեր ՍՊԸ-ներ, առաջինի գործունեությունը 2006թ-ից դադարեցվել է, սակայն իրավաբանական հասցեները տարբեր են: Մյուս ՍՊԸ կարո՞ղ է հարկվել շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն: