31/10/2026

Accountant.am

Հռիփսիմե Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
եթե աշխատողի աշխատավարձը 2012թ. յուրաքանչյուր ամիս եղել է 100000 դրամ + 30% հավելավճար` 30000 դրամ (վնասակար աշխատանք է), ապա 2013թ. համար որքա՞ն պետք է կազմի նրա ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Աղբյուր` Panorama.am

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ինչպես հուշագրի ստորագրումից հետո ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, կառույցները կհամագործակցեն՝ հարկային, ինչպես նաև փոխադարձ համաձայնեցված այլ ոլորտներում օրենսդրությամբ սահմանված կարգավորումները կրճատելու նպատակով:

Նրա խոսքերով՝ կառույցները համատեղ կքննարկեն հարկային ոլորտում առկա խնդիրները, կկազմակերպեն սեմինարներ և այլ միջոցառումներ, որպեսզի վեր հանեն օրենսդրության մեջ առկա կամ գործնականում առաջացող խնդրահարույց հարցերը և բարեփոխման առաջարկություններ կներկայացնեն: Մանրամասն

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով:
2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ:
3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, համաձայն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 16` համախառն եկամտից չեն նվազեցվում ձեռքբերված վառելիքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը: Արդյո՞ք արդեն կա կառավարության համապատասխան որոշումը:

Էմմա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանեք հետևյալ հարցը. ընկերությունը համարվում է ամսական ԱԱՀ վճարող: Հաշվետու ամսում հարկային հաշվով ձեռք է բերվել 6000.000 դրամի ընդհանուր գումարով ապրանքներ, որի դիմաց կատարվել է 3000.000 դրամի վճարում: Ընկերությունը ունի նաև ձեռքբերում 500.000 դրամի, որը ձեռք է բերել ԱԱՀ չվճարող կազմակերպությունից: Ողջ ապրանքը իրացրել է 9000.000 դրամի` ներառյալ ԱԱՀ-ը: Պահանջվում է որոշել բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ը: Նախապես շատ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնեք: Ես ուզում եմ իմանալ անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը, նախապես շնորհակալություն:

Էլեն.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատանքային գրքույկում վերջին գրառումը կատարվել է 2010-ին, բայց հիմա անհրաժեշտ է կատարել 2009-ի և 2012-ի գրառումները, հնարավո՞ր է 2010-ից հետո գրել 2009-ինը: Կանխավ շնորակալություն:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին, և նախորդ տարվա հասույթը չի կազմել 58.35 մլն դրամ, այդ դեպքում արդյո՞ք կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է հանդիսանում: Եթե այո, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիմում ներկայացնել ՀՏ ԱԱՀ-ով հարկվելու համար, քանի որ ոչ ռեզիդենտին մատուցվող ծառայությունները հարկվում են 0-յական դրույքաչափով:

ANNA.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. ես կարո՞ղ եմ տրամադրել աշխատողներին հասանելիք արձակուրդը 23 օր (աշխատած 14 ամսվա համար) կամ 30 օր (աշխատած 18 ամսվա համար), թե՞ օրենք եմ խախտում և պետք է տրամադրեմ 20 օրից ոչ շատ: Շնորհակալություն:

Ազատ.

Ես աշխատողի գրացման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվն եմ սխալ լրացրել: Երբ ճիշտն եմ լրացնում ու նորից ուղարկում, ասվում է, որ նույն սոց. քարտի համարով արդեն ուղարկվել է, ու չեմ կարողանում սխալս ուղղել: Այս դեպքում ի՞նչ անեմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մինչև ե՞րբ են հետաձգել հունվար ամսվա համար գրանցման հայտերի և եկամտային հարկի հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետները:

Հարություն.

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք “հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)” տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն.

“Հաշվետու տարվա շահութահարկի գումարը” (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է “- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում:

Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը

Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:

Արուսյակ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:

Սուսի.

Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՍՊԸ-ն, որն իրականացնում է փաստաբանական գործունեություն:

ANNA.

Բարև ձեզ: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք. աշխատողը 3 տարվա ընթացքում չի գնացել վճարովի ամենամյա արձակուրդ, ես կարո՞ղ եմ տրամադրել 01 փետրվար 2013թ.-ից միանգամից 3 տարվա չօգտագործված արձակուրդ, այսինքն 60 աշխատանքային օր վճարովի արձակուրդ, թե՞ դա օրենքի խախտում է: Շնորհակալություն:

Եդվարդ.

Արդյո՞ք կարելի է կնքել հավատարմագրային պայմանագիր, եթե ձեռնարկությունը իրականացնւմ է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և չունի գույք, այլ ընդամենը 10 հատ 5000 դրամ արժողությամբ բաժնետոմս:

Մարինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք խորհուրդ տալ, թե ԱՁ-ն ինչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի այն դեպքում, երբ չկա ոչ մի աշխատղ, միայն ԱՁ հանդիսացող անհատն է: Եվ ինչպե՞ս ճիշտ լրացնել “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվետվությունը”:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Ունենք դպրոց, որի մի մասնաշենքը պետք է տալ վարձակալության: Մասնաշենքն ունի 3 հարկ, հարկերի միջանցքները հաշվարկվու՞մ են արդյոք որպես վարձակալությամբ տրվող քառակուսի: Կանխավ շնորհակալություն:

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել “Շրջանարության հարկի մասին” օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է.

Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով: