Գործատու.
Ես գործատու եմ: Իմ աշխատողի հետ կնքել եմ 3 ամսյա աշխատանքային պայմանագիրը, որից հետո տեղեկացել եմ, որ նա հղի է: Իրականում նրա ծառայությունների կարիքը չունեի, այլ միայն օգնելու համար 3 ամսով ընդունել էի աշխատանքի, թեև նախկինում ինձ մոտ աշխատել է, հետո աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: Ընթացքում մի երեխա էլ էր ունեցել, օրենքով ամեն ինչ վճարել էի, մինչև 3 տարեկանների խնամքի համար ամեն ինչ տրամադրել էի, հետո օրենքով ազատել էի: Երկար շամանակ չէր աշխատում, խնդրեց, որ 3 ամսով ընդունեմ: Ընդունեցի, հետո 2 ամիս անց ներկայացրել է ֆիզ. արձակուրդ գնալու դիմում, և գնացել է ֆիզարձակուրդ: Արդեն երեխան մեկ տարեկանից ավելի է, ու նա շարունակ ինձանից տեղեկանքներ է ուզում, որ աշխատում է ինձ մոտ, բայց գտնվում է ֆիզարձակուրդում` սոց. ապ. ներկայացնելու, տարբեր ծառայություններից օգտվելու և այլնի համար, արձակուրդ է ուզում և այլն: Իրականում ես նրա ծառայությունների կարիքը չունեմ, խնդրել է ընդունել աշխատանքի 3 ամսով, հետո իմացել եմ, որ հղի է, չեմ առարկել, բայց շարունակ խանգարում է տեղեկանքներ պահանջելով և հետո էլ հավանաբար աշխատատեղը վերականգնելու համար: Հավանաբար` օրենքին լավ տեղյակ չեմ, ու բարությունս շարունակվում է չարաշահվել:
Խնդրում եմ, խորհուրդ տվեք, ինչպե՞ս կարող եմ նրան ազատել աշխատանքից այս պահին կամ հետագայում, որպեսզի խնդիրներ չունենամ:
Շնորհակալություն: