31/10/2026

Accountant.am

Մարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք. ՀԿ-ն միջոցառումների ժամանակ սննդի համար ծախսեր է կատարել (սուրճի ընդմիջում) և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյո՞ք դրա համար պետք է 11 տոկոս եկամտահարկ վճարի: Խնդրում եմ հնարավորության դեպքում ասեք նաև, թե որ օրենքով կամ որոշմամբ է դա ամրագրված: Շնորհակալություն:

Աշոտ.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն:

Eva.

Հարգելի կոլեգաներ, ինչպե՞ս է հաշվարկվում և հաշվանցվում միկրոավտոբուսի վաճառքից առաջացած ԱԱՀ-ն (միկրոավտոբուսը կարելի՞ է համարել մարդատար ավտոմեքենա)
1. ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունում
2. ՓՄՁ-ում

Որտեղի՞ց է կարելի քաղել այս ինֆորմացիան:

Angelina.

Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Աղբյուր` PanARMENIAN.Net

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց “Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին” համաձայնագիրը:

Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխաններպետական ընթացակարգերն անցնելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արթուր.

Բարև ձեզ: Աշխատողին տրամադրել եմ արձակուրդ (20 օր) 01/02/2013-28/02/2013: Կարո՞ղ եք օգնել` ես այդ գումարը ամսի քանիսի՞ն վճարեմ, և այդ գումարը եկամտային հարկի հաշվետվությունում փետրվար ամսում ցույց տա՞մ: Հաշվարկի համար պետք է վերցնել 01/02/2012-31/01/2013 ժամանակահատվա՞ծը: Եվ ես կարո՞ղ եմ տրամադրել ոչ թե 20 օր, այլ 22օր: Շնորհակալություն:

helen.

Հարգելիներս, հարցս հետևյալն է, խնդրում եմ արագ արձագանքել. ֆիզ արձակուրդի գումարը շահութահարկում ծախս չեմ կարող չէ՞ համարել և նվազեցնել:

helen.

Բարև հարգելիներս, խնդրում եմ արագ արձագանքել.
Ա/Ձ -ի սոցապի տարեկան հաշվետվության մեջ գրված է սոցի նվազագույն գումար, որը չպետք է պակաս լինի 60.000 դրամից, սակայն եթե Ա/Ձ-ն աշխատել է 3 ամիս, այնուհետ դադարեցրել է գործունեությունը, ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարգրի 27-րդ տողը, և այն հանձնում եմ թղթային տարբերակով, չէ՞: Եվ ևս մի հարց` անհատական հաշվետվության դեպքում մյուս ամիսները, որ չի աշխատել, ինչպե՞ս եմ լրացնում մյուս աշխատողների համար:

Արաքսյա.

Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:

Արմենուհի.

Բարև Ձեզ:

Եթե տվյալ անձն 3 տարի աշխատել է հարկային կոդ չունեցող միջազգային կազմակերպությունում և սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ըստ ՀՀ Աշխատանքի օրենսգրքի բացի չօգտագործված արձակուրդայինից, արձակման նպաստ կարո՞ղ է պահանջել, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն,
Արմենուհի

Անահիտ Սիմոնյան.

Ինչպե՞ս պետք է հաշվարկել ու համապատասխանաբար վճարել օտար երկրից, մասնավորապես՝ Իտալիա-Հռոմից, հրավիրված մասնագետի գործուղման ծախսերը ՀՀ տարածքում:

Լյուդմիլա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, մինչև 2013թ-ը օտարերկրացիների հարկումը եկամտահարկով տարբերվում էր ՀՀ քաղաքացիներից: Հարց` 2013թ-ի հունվարի 1-ից օտարերկրացիների հարկումը եկամտային հարկով ի՞նչ դրույքաչափով է կատարվում: Խնդրում եմ կատարել համապատասխան հղում, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ կանխավ:

Զարա.

Բարև ձեզ: Ես Ա/Ձ եմ: 2008թ. օգոստոսից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Աղջիկս արդեն 4 ամսական է, բայց ես մինչև հիմա չեմ ստացել նպաստի գումարը: Խնդրում եմ, ասացեք` որքա՞ն ժամանակում պետք է վճարում կատարվի:

Հելեն.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:

Ani.

Բարև ձեզ: Ես սկսնակ եմ, խնդրում եմ ասեք` ինչպես կարող եմ դրամարկղային գրքում որպես թղթակցվող հաշիվ գրանցել լիցենզիայի, ՀԴՄ սարքի (որի արժեքն է 58.000 դրամ) ձեռքբերումը և բանկում հաշվի բացման համար վճարված գումարը: Նախապես շատ շնորհակալ եմ:

karen.

Հարգելի մասնագետներ, հնարավո՞ր է արդյոք ավտոմեքենան Հայաստան ներմուծել որպես ավտոպահեստամաս (վնասված է շարժիչը, բայց մյուս մասերը հնարավոր է օգտագործել): Ֆիզ. անձի կողմից ներմուծելու դեպքում ինչպիսի՞ մաքսազերծում է նախատեսվում: Մեքենան գնվելու է Վրաստանից, և լինելու է ինվոյս/պայմանագիր, որի մեջ նշած է լինելու գնման գինը:

Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն: