31/10/2026

Accountant.am

Մարի.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30-օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:

Սուսաննա.

Խնդրում եմ ասեք.
1. Եթե աշխատողին ընդունում ենք աշխատանքի` աշխատանքային պայմանագիր կնքելով, ապա աշխատողի դիմում գրելը աշխատաքի ընդունման համար պարտադի՞ր է, թե՞ ոչ:
2. Գնումների համակարգողի քննության մասին ի՞նչ գիտեք, և ինչպե՞ս պետք է քննությանը մասնակցել:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվելու: Աշխատողը հղի է, նրա ֆիզ. արձակուրդը սկսվում է հուլիսի 12-ից, իսկ աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվում է մայիսի 31-ին: Նրան ծննդաբերության նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ պատասխանեք: Շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում:
Շնորհակալություն,
Աննա

Աշոտ.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:

Շնորհակալություն:

Մարինե.

Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Եթե ՍՊԸ-ի աշխատողներից մեկը, որը նաև հանդիսանում է այդ ՍՊԸ-ի փայատեր, միակողմանի ծնողազուրկ է, ի՞նչ հարկեր է գանձվում նրա աշխատավարձից:
Շնորհակալություն:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` ինչպես ճիշտ կազմակերպել արձակուրդները: Տվյալ ՍՊԸ-ում ես նոր եմ աշխատանքի անցել, աշխատողները 2008թ.-ից առ 2012թ. չեն ունեցել ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք կարող եմ ես 2009, 2010 թվականների համար գրանցել չվճարվող արձակուրդ, որպեսզի խախտում չլինի, թե՞ ավելի գրագետ ճանապարհ կա լուծելու այս հարցը: Խնդրում եմ օգնեք:

Անի.

Ընկերությունը պատկանում է 2 ֆիզիկական անձի: Եթե հիմնադիրներից մեկը ցանկանում է իր մասնաբաժինը վաճառել, արդյո՞ք կարող է ընկերության մյուս հիմնադիրը վերցնել այն` փոխարենը տալով ընկերությանը պատկանող անշարժ գույք:

Թեհմինե.

Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի համաձայն վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրեկան աշխատավարձը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի, ապա ինչպե՞ս վարվել այս դեպքում: Աշխատողը 2012թ. օգոստոս ամսվա մեջ ունի 26 աշխատանքային օր, սակայն նա փաստացի աշխատել է 25 աշխատանքային օր: Նրա ամսական աշխատավարձը 200 000 դրամ է: Ստացվում է, որ նրա միջին օրեկան աշխատավարձը = է 200 000/25=8000 դրամ: Օգոստոս ամսվա աշխատավարձը = կլինի 8000*25=200 000: Այսինքն ստացվում է, որ նա աշխատել է 25, այլ ոչ թե 26 աշխատանքային օր, բայց ստանում է լրիվ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ ասեք` ինչպես վարվել:

Էլլա Բաղրամյան.

Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:

Գոհար.

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն:

լիլիթ սեդրակյան.

Գրանցված եմ որպես ԱՁ, գործունեություն չեմ ծավալում, գործունեությունը դադարեցված է: Արդյո՞ք դուրս է եկել նոր օրենք, ըստ որի ԱՁ չփակելու դեպքում ամսական սոց. վճարները պետք է վճարվեն:
lilit_sedrakyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել` եթե ՍՊԸ գլխամասից աշխատողին տեղափոխում են նույն ՍՊԸ մասնաճյուղ, ապա այդ դեպքում պե՞տք է կնքվի նոր աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ, թե՞ կարող եմ համաձայնագիր կնքել, իսկ հետո տալ հրաման:

Gohar.

Ցանկանում եմ ճշտել` արդյո՞ք գույքահարկ պետք է վճարվի 1 սենյականոց բնակարանի (Խրուշչովյան նախագիծ) համար, որը գտնվում է Հալաբյան 19 (Աջափնյակ) շենքի 4-րդ հարկում: Եթե այո, ապա որքա՞ն է գույքահարկի չափը: Շենքը 4 կարգի վթարային է և 45 տարուց ավել շահագործման տարիք ունի:

Աստղիկ.

Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց.

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն:

Մերի.

Հարգելի կոլեգաներ,
ընկերության գանձապահն ազատվել է աշխատանքից: Մինչ նոր գանձապահ ընդունելը կարելի՞ է գանձապահի պարտականությունները դնել հաշվապահի վրա:
Շնորհակալություն: