Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում:
Շնորհակալություն,
Աննա

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tatevik
Tatevik
13 տարի առաջ

Աննա ջան, ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում, բայց հետագայում վաճառքից առաջացած ԱԱՀ-ն չպետք է ցածր լինի վճարված ԱԱՀ-ից, գոնե պետք է հավասար լինի (դա էլ կստացվի, որ ոնց ստացել եք, այնպես էլ վաճառել եք):

LENA
LENA
13 տարի առաջ

ԱԱՀ-ն վճարվում է մաքսատանը: Եթե ԱԱՀ վճարող չեք, հետագայում վճարված ԱԱՀ-ն հաշվանցել չեք կարող: Ներառում եք ձեռքբերման ծախսումներում: