31/10/2026

Accountant.am

Դավիթ.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տաք: ԱՁ եմ, ունեմ սննդի խանութ, ունեմ բանկային հաշիվ և կնիք: Կարո՞ղ եմ շինանյութի վաճառք իրականացնեմ նույն ԱՁ-ով: Եթե այո, ինչպե՞ս եմ դա կատարում և ձևակերպում հարկայինում: Ձեռքբերումներս հաշիվ-ապրանքագրով են: Որևիցե գիրք պե՞տք է գրանցումների համար: Սա իմ էլեկտրոնային հասցեն է, գրեք, խնդրեմ, կանխավ շնորհակալ եմ: d19742004 շնիկ mail.ru

Էլզա.

Խնդրում եմ պատասխանեք. անաշխատունակության նպաստի 3 օրը դարձյա՞լ վճարվում է գործատուի միջոցներից, իսկ մնացած օրերը սոցի հաշվին, թե՞ վճարվում է միայն սոցի հաշվին: Կանխավ շնորհակալություն:

Аnna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. կազմակերպությունը ստեղծման օրվանից սկսած զբաղվել է միայն սեփական շենքի շինարարությամբ` կուտակելով մեծ գումարի ԱԱՀ-ի դեբետային մնացորդ: Ներկայումս կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքները և չի իրականացնում որևէ այլ գործունեություն: Հնարավո՞ր է արդյոք հետ ստանալ ԱԱՀ-ի կուտակված դեբետային մնացորդը, և ի՞նչ տեղի կունենա, եթե օրինակ կազմակերպությունը լուծարվի: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցս հետեվյալում է կայանում: Ա/Ձ -ն աշխատելու ժամանակաընթացքում է գրանցվել որպես Ա/Ձ: Նա իր գրքույկում պետք է ինքնուրու՞յն լրացնի, որ աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ օգնեք:

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 5-ը` աշխատողին պետք է ազատել 120 կամ 123 հոդվածով, կատարած աշխատանքին չհամապատասխանելը գործատուն ի՞նչ փաստաթղթով պետք է ներկայացնի:
2.Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 9-ը , աշխատողին պետք է ազատել 123 հոդվածով, ապա քանի՞ օր անհարգելի բացակայության դեպքում կարող է այն կիրառվել:
Նախապես շնորհակալություն:

Լիլու.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Եթե աշխատողը աշխատել է 3 տարի, նրա բյուլետենը վճարվում է 100, թե՞ 80 %- ով:
2. Եթե բյուլետենը շարունակվում է, հաջորդ ամսվա համար է՞լ պետք է չվճարել 1 օրը, 3 օրը գործատուի հաշվին, թե՞ արդեն առաջին ամսում դրանք կատարվել են:

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք, եթե ծանոթ եք ձկնաբուծության հետ կամ նմանատիպ գործունեության հետ, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կատարվում այդ ոլորտի հաշվապահական հաշվառումը: Եթե կա գրականություն ոլորտին վերաբերող, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալ եմ:

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս դեպքում ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վճարում է 10 տոկոս եկամտահարկ ֆիզիկական անձի փոխարեն:

Հարց 1. Եկամտահարկի գումարը հաշվարկվում է ֆիզիկական անձին վճարվելի՞ք գումարի նկատմամբ (+10%), թե՞ նվազեցվում է նրան վճարվելիք գումարից (-10%):

Հարց 2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական անձի հետ կնքվող գույքի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև:

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողին վճարվել է օգնություն: Ի՞նչ հարկերով պետք է հարկել, ինչպե՞ս ձևակերպել, և ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս ամենը շահութահարկի հաշվարկման ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:

Գայանե.

Համատեղությամբ աշխատողն ազատվել է իր հիմնական աշխատավայրից, որտեղ նա չի պահանջել լրացնել համատեղությամբ աշխատելու մասին տվյալներ: Քանի որ այսուհետ մեր ընկերությունն է նրա համար հիմնական աշխատավայր, թույլատրելի՞ է արդյոք, որ նախկին աշխատավայրից նրան ազատելու վերաբերյալ գրառումից հետո լրացնենք համատեղությամբ աշխատելու մասին տվյալները, ինչպե՞ս նշենք գրքույկում, որ պարզ լինի ներկայումս նրա աշխատելու փաստը:

Արթուր.

Խնդրում եմ շտապ պատասխանել: Կազմակերպությունը 2010թ. ԱԱՀ-ով է աշխատել իր դիմումի համաձայն, սակայն 2011թ-ի համար չի գրել դիմում և աշխատել է ԱԱՀ-ով` ունենալով ներմուծում և իրացում, և կատարել է հաշվանցում: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:

Անի.

Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:

Anna.

Աշխատակցի վերջնահաշվարկը կատարվել է 03.10.2011թ.: Ինձ հետաքրքիր է, եթե հոկտեմբերի 3-ն է կատարվել վերջնահաշվարկը, արդյո՞ք նրա համար գործատուի սոց. ապ. վճարը` 7000 դրամ, պետք է վճարել հոկտեմբեր ամսվա համար:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը զբաղվում է մեծածախ առևտրով, աշխատում է ԱԱՀ-ով: Ունի խանութներին տված ապրանքներ նախորդ ամիսներին, որոնց համար կազմվել են ԱԱՀ-ով թղթային հաշիվներ: Սակայն այսօր նշված խանութները չեն կարողանում վաճառել ապրանքը և ցանկանում են հետ վերադարձնել ՍՊԸ-ին: Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հետվերադարձի գործընթանցը, և կա՞ արդյոք որևէ օրենսդական ակտ կամ որոշում, որը կարգավորի գործարքը: Ինչպե՞ս են գործում տվյալ դեպքում կազմակերպության հաշվապահները: Հարցս շտապ է, շնորհակալ կլինեմ ցանկացած պատասխանի համար:

Լենա.

Քույրս գտնվում է ֆիզ. արձակուրդում արդեն մեկ տարի, երեք ամիս է: Հիմա նա սպասում է իր երրորդ երեխային: Փոքրիկը կծնվի նոյեմբերին: Արդյո՞ք պետք է դիմել ֆիզից ֆիզ. գնալու համար ինչ որ տեղ և ի՞նչ պիտի անի: Կստանա՞ նա նախածննդյան և հետ ծննդյան գումարը: Նախապես շնարհակալություն:

Համեստ.

Բարև բոլորին:
ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը, որը հարկայինից ստանում է հարկային հաշիվներ, դրանցով գործարքներ է կատարում: Սակայն այն կազմակերպությունը, որը օգտվում է մեր ծառայություններից, ինչ ինչ պատճառներով կորցրել է մեր կողմից ներկայացրած հարկային հաշիվները, սակայն դրանք պահպանվել են բազայում, քանի որ այդ կազմակերպության մասնաճյուղը գլխավոր կազմակերպությանը հաշիվները ուղարկում է ֆաքսով, որպիսի չուշանա փոխանցումը, իսկ օրինակները հետո են տանում: Հիմա 2 հարկային հաշիվներ կորցրել են, սակայն կատարվել է փոխանցումը: Արդյո՞ք հիմք կհանդիսանա բազայում պահպանված ֆաքս արված օրինակը, եթե իրենցից պահանջեմ իրենց ստորագրությամբ և կնիքով կնքված: Եթե ոչ, ինչպե՞ս վարվեմ:

ANYA.

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմքը պայմանագրի լուծման ո՞ր հոդվածն է հանդիսանում, եթե ոչ մեկի կողմից ծանուցում չկա, այլ բնականոն 2 ամիսը լրացավ, ուղղակի տա՞մ հրաման և լուծե՞մ, իսկ հիմքը ո՞ր հոդվածը, 101, թե՞ այլ, քանի որ 101-ում ժամկետը լրանալու պատճառով լուծման մասին ոչինչ չկա: Նախապես շնորհակալ եմ:

Ռիմա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. չրերի արտադրությունը (գյուղ մթերքների վերամշակումը) արդյո՞ք լիցենզավորվող գործունեության տեսակ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Anna.

Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: Բեռնափոխադրող կազմակերպությունը ձեռք է բերել բեռնատար մեքենա և իրականացնելու է բեռնափոխադրում: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել ՀՏ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Կանխավ շնորհակալություն: