31/10/2026

Accountant.am

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին: Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել: Այդ միջոցներով աշխատողներ է ընդունել: ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել Հ/Տ բացի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություններից:

Ն.Ա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: ՍՊԸ-ի հիմնադիրը գործող տնօրենին, որի պայմանագրի ժամկետը չի լրացել, նշանակել է արտադրության պետ, իսկ գլխավոր հաշվապահին` տնօրեն: Խնդրում եմ ասեք, թե ինչպես և ում անունով հրամանը տալ, և ինչպե՞ս այդ փաստն արձանագրել 2-ի աշխատանքային գրքույկում: Եվ հետագա քայլերը ինչպե՞ս է կատարվում: Տեղեկացվու՞մ է պետ. ռեգիստրին, հարկային մարմիններին և բանկին: Կա՞ն ուրիշ այլ քայլեր, բացի վերոնշյալից:

Inga.

Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է համաձայն դիմումի, որը պետք է ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակ, բայց արդեն 2 եռամսյակ է, չի ներկայացնում տվյալ դիմումը, սակայն աշխատում է էլ. հաշիվների ծրագրով, դրան համապատասխան ԱԱՀ-ով հաշիվներ ենք դուրս գրում: Մի խոսքով իսկական ԱԱՀ վճարողի պես ենք մեզ պահում և հարկեր վճարում: Հիմա կարո՞ղ է հանկարծ տուգանք ստանանք: Շնորհակալություն:

koko.

Հարգելի հաշվապահներ, անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, եթե հնարավոր է` շտապ: Աշխատողը աշխատել է 9 ամիս: Առաջին 7 ամիսներին ստացել է 90000 դրամ, 8-րդ ամսում` 40000, 9-րդ ամսում աշխատել է մինչև 20.09.11թ: Հնարավորության դեպքում մանրամասնեք:

Նազելի.

Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:

Մարիամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին. երբ անհատույց ստացվում են ապրանքներ, տրվում է հետևյալ ձևակերպումը`
ԴՏ 216
ԿՏ 541(Եկամուտներին վերաբերող շնորհներ):
Իսկ երբ հիմնական միջոցներ են անհատույց ստացվում, 541-ի փոխարեն օգտագործվում է 421 (Ակտիվներին վերաբերող շնորհներ): Հարցս հետևյալն է` ինչու՞ ապրանքներ կամ նյութեր անհատույց ստանալու դեպքում օգտագործվում 541 հաշիվը, իսկ մնացած դեպքերում` 421 հաշիվը:

Նունե.

Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն:

Akva.

Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:

Ani.

Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:

Գայանե Հակոբյան.

Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի:

Նախապես շնորհակալ եմ:

Susan.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:

Աննա.

Բարև ձեզ:
Ես 22.12.2010 – 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 – 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):

Անժելա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք` ինչպես վարվեմ հետևյալ իրավիճակում: Կազմակերպությունը փոխել է անվանումը և հետևաբար կնիքը, մինչ անվանումը փոխելը աշխատողներ է ազատել աշխատանքից, սակայն աշխատանքային գրքույկներում ազատման գրառման տակ կնիք չի դրվել: Ի՞նչ պետք է անեմ հիմա, որպեսզի այդ մարդիկ հետագայում խնդիրներ չունենան: Միգուցե դնե՞մ այժմյան կնիքը, բայց միևնույն ժամանակ տեղեկանք տամ, որ կազմակերպությունն անվանափոխվել է: Նախապես շնորհակալություն:

Արփինե.

Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, գործատուն աշխատողին աշխատանքից ազատել է ըստ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6 կետի, արդյոք վերջնահաշվարկ անել պե՞տք է, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:

Նանե.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, պատասխանեք հարցիս: Եթե աշխատողը հղի է և համատեղությամբ աշխատում է 2 տարբեր կազմակերպություններում, ապա նա հղիության և ծննդաբերության նպաստ կարո՞ղ է ստանալ միաժամանակ երկու գործատուներից: Աշխատողը օտարերկրյա քաղաքացի է: 2011 թվականից նրա համար կատարվել են սոց. վճարներ:

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

Մանրամասն