31/10/2026

Accountant.am

Anahit.

Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Աշխեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը: Այս դեպքում անհրաժե՞շտ է արդյոք հարկային տեսչությունում տեղյակ պահել այդ մասին, և արդյո՞ք ժամկետ կա սահմանված տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ 2 ամիս է, ինչ փոխել է անձնագիրը: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
կազմակերպության աշխատակիցը 2 օրով մեկնում է գործուղման Հունգարիա:
Հրավիրող կողմն հոգում է ճանապարհածախսն և գիշերավարձը: Այդ օրերի համար կա նաև սուրճի ընդմիջում և ճաշ: Մեր կազմակերպությունը վճարելու՞ է արդյոք 2 օրվա օրապահիկ` 2*95-190 դոլար, և գործուղվողը ներկայացնելու՞ է արդյոք օրապահիկի համար հիմնավորող փաստաթուղթ: Ըստ ինձ մենք պետք է վճարենք օրապահիկ, և հիմնավորող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Նախապես շնորհակալ եմ:

Ն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Չե՞ք ասի` “ՀԾ-հաշվապահ”-ում հումքի քանակի մուտքը ինչպես է արվում: Գումարայինը ինձ համար պարզ է, քանակային մնացորդի մուքագրումը ինձ մոտ չի ստացվում: Նախապես շնորհակալություն:

Անի.

Աշխատողին ազատելուց Ձ9 և Ձև 10 ում վերջնահաշվարկի գումարները ներառվու՞մ են, թե՞ ոչ, քանի որ մենք գիտենք` վերջնահաշվարկից սոց. չի պահվում և սոց. հաշվետվության մեջ չի ներառվում:

Լիլիթ.

Բարև Ձեզ: Ես ներկա դրությամբ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և պատրաստվում եմ ունենալ երկրորդ երեխաս: Ասացեք խնդրեմ, եթե ես վերջին մեկ տարվա ընթացքում չեմ աշխատել, այսինքն գտվել եմ ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս պետք է հաշվարկվի իմ հղիության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:

Ժաննա.

Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող չի: Շնորհակալություն:

ANUSH.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Քիմիական նյութերի արտադրության համար լիցենզիա պե՞տք է: Եթե այո, խնդրում եմ հուշեք` որտեղ պետք է դիմեմ այդ լիցենզիան ստանալու համար: Նախապես շնորհակալ եմ:

Astgh.

Ասացեք, խնդրեմ, աշխատողի աշխատավարձը կազմում է 60000 ՀՀ դրամ, նրան ուղարկում ենք հերթական արձակուրդ: Ինչպե՞ս ենք հաշվում նրա արձակուրդայինը, և որքա՞ն պետք է ստանա աշխատողը, եթե, ենթանդրենք, ամսվա կեսից է արձակուրդ գնում:

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն աշխատող գրանցելու համար հայտ է ներկայացրել սոցապ, այնտեղ պարզվել է, որ ԱՁ իր համար հայտ չի ներկայացրել: Ասացին, որ ԱՁ-ի հայտը տուգանքով ներկայացնենք, բայց ԱՁ-ն բոլոր իր վճարումները կատարել է, խոսքը ԱՁ ամսական 5000 դրամ սոց.վճարների մասին է: Ինչքա՞ն տուգանք է հասնում ԱՁ-ին հայտը չներկայացնելու համար: ԱՁ-ն գործում է 1 տարի 4 ամիս և կարո՞ղ է որևէ կերպ խուսափել այդ տուգանքից: Ես լսել եմ, որ հիմա հայտի համար տուգանք չի հասնում, խնդրում եմ գրեք օրենքը, որտեղ կարող եմ կարդալ այս մասին, շատ շնոորհակալ եմ:

Դավիթ Աատրյան.

Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:

Մովսես.

Բարև ձեզ, ես Մովսեսն եմ: Ես ունեմ հարց` կապված մաքսային վճարման հետ: Ինձ ԱՄՆ-ից պետք է ուղարկեն համակարգչի մասեր, որոնք իրար հետ հավաքելու դեպքում կկազմի մեկ ամբողջական համակարգիչ (առանց մոնիտոր):
Մասերի քանակը` 11:
Ընդհանուր քաշը` 25կգ:
Մասերի ընդհանուր արժեքը` 1700$:
Ես կցանկանի իմանալ` որքան գումար պետք է վճարեմ մաքսատանը նման ծանրոցի համար:

Ն.

Բարև ձեզ: Աշխատողն ինձ մոտ աշխատել է ապրիլի 1-ից հուլիսի 30, և հաշվարկվել է ամսական 65 000 դրամ աշխատավարձ, առձեռն 59 995 դրամ: Ասացեք խնդրեմ, ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը, որում ներառված կլինի վերջնահաշվարկը, և ինչքա՞ն կկազմի սոց. վճարն ու եկամտահարկը: Պե՞տք է տեղեկացնել այլ տեսչություններին ազատվելու մասին: Խնդրում եմ բացատրել քայլերով: Վերջում նշեմ` կազմակերպությունն աշխատում է շաբաթական 5 օր:

Նախապես շնորհակալություն:

Ժաննա Գ..

Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք: Ես վարում եմ 2 Ա/Ձ հաշվապահություն, բայց հիմա առաջարկում են ավտոլվացման կետի հաշվապահություն վարեմ, որին կից կա նաև բոքս: Եթե խնդրեմ` կասե՞ք, թե ինչ հաշվետվություններ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Քրիստինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք.
1) եթե աշխատողը հերթական արձակուրդից 1 ամիս հետո ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկ արվու՞մ է այդ 1 ամսվա համար:
2) վերջնահաշվարկի գումարից ինչպե՞ս է պահվում եկամտահարկը: Գումարե՞մ նրա աշխատավարձին, թե՞ առանձին դիտարկեմ:
3) վերջնահաշվարկի գումարը անհատական հաշվետվությունում (Ձև Ֆ10) ներառվու՞մ է,թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս:

Անժելա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: Ի՞նչ կարգով է կատարվում շահաբաժինների վճարումը, ե՞րբ չի թույլատրվում վճարել շահաբաժինները և ի՞նչ իրավական և հարկային հետևանքներ կարող են լինել հետևյալ 3 դեպքերում.
1. ՍՊԸ-ն ունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն այդ շահաբաժինները չեն վճարվել:
2. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն շահաբաժիններ են վճարվել:
3. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել:
Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք հղիության և ծննդաբերության ապահովագրական նպաստի գումարը ներառվում է սոցապի տարեկան անհատական հաշվետվության մեջ և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է մինչև պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառվելը աշխատողների ձեռք բերած ստաժի ձևաթղթի լրացմանը և հանձնմանը սոց. բաժին: Ո՞ր ամսաթվից հետո է, որ աշխատանքի ընդունված լինելու դեպքում այդ ձևաթուղթը պետք է ներկայացներ այդ կազմակերպությունը, այլ ոչ թե տվյալ` մեր կազմակերպությունը:

Անահիտ.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 2 տարեկան 2 ամսական է, և ես պատրաստվում եմ նորից երեխա ունենալ: Խնդրում եմ պատասխանեք, քանի՞ ամիս է պետք աշխատել, որպեսզի ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկեն իմ աշխատավարձի չափով, այլ ոչ թե մինիմալ աշխատավարձով (32 500 դրամով):

Անուշ.

Հարգելի կոլեգաներ,
ՍՊԸ-ի աշխատակիցը գտնվել է գործուղման մեջ, սակայն տաբելում գործուղման օրերը նշվել են որպես սովորական աշխատանքային օրեր, այլ ոչ թե գործուղման: Կարծում եմ, սա խախտում է: Խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես վարվեմ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն: