31/10/2026

Accountant.am

Հրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվում է արձակուրդում, աշխատած օրերի քանակը 22 է, նրա համար հաշվարկված անվանական աշխատավարձը կազմում է 187.000 դրամ, վճարվում է 153.653.98 դրամ, ապա ինչպե՞ս հաշվարկել վերջինիս արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:

Աիդա.

Արաբկիր շրջանում Կոմիտասի վրա ունեմ 2 բնակարան քարի շենքերում, մեկը 5 հարկանիի 5-րդ հարկում, մյուսը 6 հարկանիի 5 հարկում: Ամեն տարի մուծում եմ սեփականաշնորհված բնակարանների գույքահարկերը, սակայն տեղյակ եմ, որ կան շենքեր, որոնց առաջին և 5-րդ հարկի բնակիչները չեն մուծում, այսինքն ազատված են գույքահարկի վճարներից: Խնդրում եմ ասել` կա՞ն արդյոք որոշումներ Երևան քաղաքի շենքերի որոշակի բնակարանների համար, որոնց սեփականատերերն ազատվում են գույքահարկից, և ինչպե՞ս տեղեկանալ այդ որոշումներին: Շնորհակալ եմ նամակիս ուշադրություն դարձնելու և պատասխանելու համար:

Astghik.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ մեկ հարցում խնդրում եմ. եթե աշխատողը համաձայն ՀՀ ԱՕ-ի տոնական կամ հանգստյան օրերին չի աշխատել, արդյո՞ք նա պետք է վարձատրվի չեկած օրերի համար: Խնդրում եմ նշել` որտեղից կարող եմ ինֆորմացիա վերցնել այս հարցի վերաբերյալ:

Կամո.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին:

18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:

Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
եթե ոչ ռեզիդենտի հաշիվ-ֆակտուրայում նշված է բեռնափոխադրման արժեքը, իսկ բեռը ներմուծվել է օդային տրանսպորտով` ինքնաթիռով, այս դեպքում համարվու՞մ է արդյոք, որ ոչ ռեզիդենտը տնտեսական գործունեություն է իրականացրել ՀՀ տարածքում, և արդյո՞ք հաշիվ-ապրանքագրում նշված բեռնափոխադրման արժեքը ենթակա է հարկման 5% շահութահարկով:

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` “Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես …”, իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն:

վահե.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հաշվարկում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին, հոկտեմբեր ամսին առաջին անգամ գնացել է արձակուրդ 20 աշխատանքային օրով, հիմա 31.08.2011-ին ազատվել է աշխատանքից, այս դեպքում չօգտագործված արձակուրդային օրերը կկազմեի՞ն 8.33 օր (այսինքն 01.04.2011-31.08.2011-ի համար), թե՞ 6.66 օր (01.05.2011-31.08.2011-ի համար): Կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Եվ նաև հետևյալ հարցը. միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնել արձակուրդից հետո՞ հաշվարկած աշխատավարձը, թե՞ 01.04.2011-ից, թե՞ 01.05.2011-ից հետո հաշվարկված աշխատավարձը:

Գայանե Ա.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, ուղարկեք ինձ որևէ գրականություն 1C-ի վերաբերյալ, կամ ասեք` որտեղից կարող եմ գտնել:
Կանխավ շնորհակալություն azatyangayane շնիկ yahoo.com

ԱՆՆԱ Ա.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ԱԱՀ-ի մայիս ամսի տեղեկություններում չի նշել մատակարարից ստացված 1 հաշիվ ֆակտուրայի տվյալները, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկի ձեռքբերումների մասում էլ չի նշել այդ գումարը: Վճարում դեռևս չի կատարել: Ի՞նչ պետք է անել: Տա՞լ ճշտված հաշվետվություն, թե՞ հուլիսի տեղեկությունների և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ընդգրկել նշված հաշիվ ֆակտուրան: Ո՞րն է ճիշտ:
Կանխավ շնորհակալ եմ:

Մարիանա.

Հարգելի կոլեգաներ, օգնեք, խնդրում եմ: Կազմակերպությունը ձեռք է բերել որոշակի արժողությամբ ապակի և տեղադրել: Խնդրում եմ, ասեք` ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պետք է կազմվեն:

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ես գնում եմ ֆիզ.արձակուրդ, աշխատել եմ երկու ամիս 32500դ. աշխատավարձով, ֆիզ.արձակուրդի գումարը կազմում է 32500/25*116=150800(116ը 140 օրվա աշխատանքային օրերի թիվն է): 150800 – ից որքա՞ն է կազմում եկամտահարկը և ինչ տեղեկանք կամ հաշվետվություն պետք է ներկայացնեմ հարկային, քանի որ հիմնարկի հաշվապահությունը ես եմ վարում, սկսնակ հաշվապահ եմ: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ շատ-շատ:

Նունե.

Խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց, որը հանձնման-ընդունման ակտով կազմվել և ստացել է ավելի շուտ, քան պետականորեն տվյալ հիմնական միջոցը գրանցվել է կազմակերպության անունով: Հարցս հետևյալն է. ո՞ր ամսաթվով պետք է մուտք անել տվյալ հիմնական միջոցը` ընդունմա՞ն, թե՞ պետական գրանցման: Նախապես շնորհակալություն:

Sergey.

Կազմակերպությունը ֆիզիկական անձից կոմիսիոն հիմունքներով ստացել է ապրանքանյութական արժեք վաճառելու նպատակով, ապրանքը վաճառելիս կամ գործարքի որևէ փուլում առաջանում է եկամտահարկի պարտավորություն` կապված ֆիզ անձի եկամտի ստացման հետ: Խնդրում եմ նշել համապատասխան օրենսդրական ակտը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:

Աննա.

Բարև Ձեզ: Եթե կանխիկ գումար է բանկից դուրս գրվում կամ բանկ մուտք արվում, ապա պարտադիր պե՞տք է այն դրամարկղում ցույց տրվի և հետո դրամարկղի ելքի-մուտքի օրդերներով ցույց տրվի, թե՞ դա պարտադիր չէ: Նախապես շնորհակալություն:

Նելլի.

Բարև, հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ նման հարցում: Մեր ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա, վճարել է ԱԱՀ: 2011 թ.օգոստոս ամսին այդ ավտոմեքենան վաճառել ենք: Հարցը հետևալն է` եթե ՍՊԸ-ն այս տարի աշխատում է ազատ հարկային դաշտում, այսինքն ԱԱՀ վճարող չի համարվում, սակայն գնելուց և վաճառելուց վճարված ԱԱՀ-ն ինչ որ վերահաշվարկի պիտի՞ ենթարկվի, թե՞ ոչ: Եվ վաճառելուց, այսինքն հիմա, ի՞նչ նոր հարկեր են գոյանում, եթե վաճառքը իրականացվել է ֆիզիկական անձին: Ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Անի.

Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել, ապրանքը մաքսատանը գնահատվել 5 դոլար, իսկ հաշիվ-ֆակտուրայով նրա գինը եղել է 3 դոլար: Կցանկանայի իմանալ, թե որ գնով պետք է ապրանքը մուտք անել, և բացի դա հաշիվ-ֆակտուրան մաքսատանը վերցրել են, այդ դեպքում ինչի՞ հիման վրա պետք է ցույց տալ ապրանքի իրական գինը: Նախապես շնորհակալություն:

Արթուր.

Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:

Ashot.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:

Դավիթ Աատրյան.

ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

Հիմա այո՞, թե՞ ոչ:

Syuzik.

Ինչպե՞ս են մանրածախ սննդի խանութներում կատարում հաշվառումը: Ինձ հետաքրքիր է նաև` ինչպես են հաշվում վաճառված ապրանքի ինքնարժեքը: Չէ՞ որ մեր մոտ լինում է միայն ՀԴՄ կտրոնները, իսկ իրականում ինչ է վաճառվել, պարզ չի: Կանխավ շնորհակալ եմ: