31/10/2026

Accountant.am

Ռիմա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ տեղադրեք հարկային հաշիվների սերիա-համարների և փչացվածների մասին հարկային ձևը, որը պետք է ներկայացնել մինչև հուլիսի վերջին օրը, երկու եռամսյակների համար միաժամանակ: Կանխավ շնորհակալություն:

Anahit.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք “տրամադրել 20, թե՞ 28 օր”:

Ռուբեն.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ – ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:

Հովհաննես.

Բարև Ձեզ: Մեր ընկերության մասնակիցներից մեկը դուրս է եկել ընկերությունից` իր բաժնեմասը թողնելով ընկերությանը: Համաձայն ՍՊԸ մասին օրենքի “Ընկերության մասնակցին պատկանող բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի` ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով”: Խնդիրն այն է, որ մեկ տարին լրանալուց հետո բաժնեմասի չբաշխված մասի նվազեցումը պետ. ռեգիստրում չի գրանցվել: Կցանկանայի պարզել, թե ինչ տույժ/տուգանքի խնդիրներ կարող են ծագել (օրենսդրական ո՞ր ակտն է կարգավորում նման հարցերը), և որն է ամենաճիշտ ելքն իրավիճակից:

Շնորհակալություն:

Հասիկո.

Հարգելի կոլեգաներ,կարո՞ղ եք հուշել` ի՞նչ գումարով կարելի է վարել բավականին մեծ ռեստորանային համալիրի հաշվապահությունը կադրային աշխատանքի հետ միասին (50-60 աշխատող): Դժվարանում եմ կողմնորոշվել: Չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել հաշվապահի առանց այդ էլ չգնահատվող աշխատանքը:

EVA.

Խնդրում եմ ասացեք` որտեղից կարելի է վերցնել/բեռնել քաղիրավական պայմանագրի ձև: Եվ տվյալ աշխատանքի կատարման համար 5 մարդու հետ կնքվում է մե՞կ պայմանագիր` նշելով բոլորի տվյալները, թե՞ յուրաքանչյուրի հետ պետք է առանձին կնքել: Շնորհակալություն:

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Ես այսպիսի հարց ունեմ, եթե կարող եք` օգնեք, խնդրում եմ: Գործատուն աշխատողին վճարում է բացի աշխատավարձը հավելավճար ինչ որ հաստատուն թիվ: Աշխատողը ընթացիկ ամսում աշխատել է 8 օր: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է բաժանեմ հավելավճարը այդ 8 օրվա համար` աշխատա՞ծ օրերի վրա, թե՞ ամսվա օրերի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

E.

Ֆիզ. անձը, որը միաժամանակ հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրեն, անհատույց վարձակալության է տվել իր տարածքը արտադրությամբ զբաղվող իր ընկերությանը: Հետո բանկից վարկ է վերցրել և կատարել ծախսեր այդ անհատույց վարձակալած տարածքի համար` ձեռք բերելով շինանյութ և այլ նյութեր: Այդյո՞ք այդ ձեռքբերումների գծով հ/ֆ-ներում առկա ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է և այդ կատարված ծախսերը` ծախսագրման ենթակա:

Հրաչյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս:

Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար:

Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Հարգանքներով, Հրաչ:

Սրբուհի.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ ինքս վարեմ հաշվապահությունը, ես ուզում եմ ԱՁ բացել և զբաղվել ծառայությունների մատուցմամբ, ինձ կասեք` ես ինչ գումարներ պետք է վճարեմ հարկայինում ԱՁ բացելու համար: Ես գրասենյակ եմ վարձակալությամբ վերցնելու, տեղադրելու եմ համակարգիչներ և զբաղվելու եմ ծառայությունների մատուցմամբ` հարսանիքների նկարահանում, մոնտաժ, ինտերնետ կայքերի ստեղծում և այլն: Ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե մանրամասն պատասխանեք իմ հարցերին:

Աննա.

Ասացեք խնդրեմ, օրենքով հաստատված այն դրույթները, երբ պետք է գրանցել աշխատողին: Նաև, եթե աշխատողը գրանցված չէ և աշխատում է, ապա կենթարկվի՞ արդյոք որևէ պատասղանատվության, թե՞ այդ ամենը գործատիրոջ խնդիրն է: Շնորհակալ եմ:

Սոֆյա.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` վճարված արտասահմանյան գործուղումների ո՞ր մասն է համարվում որպես շահութահարկի գծով ծախս: Շնորհակալություն:

Ariana.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Եթե ֆիզ. անձի հետ (ՀՀ քաղաքացի) կազմակերպությունը կնքել է բեռի փոխադրման քաղաքացիաիրավական պայմանագիր միայն երկու օրով, դրա համար է՞լ է գործատուն սոց, եկամտահարկ վճարելու և դրանք հաշվետվություններով ցույց տալու: Կանխավ շնորհակալություն:

Ariana.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Մեր ընկերության և ֆիզիկական անձի միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր: “ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ” ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Եթե նա հրաժարվում է այն վճարելուց, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը “Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին” պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Հարկայինից բոլոր ստացած հարկային հաշիվները ես նախապես պատճենահանել եմ (xerox) սխալ լրացնելու դեպքում այդ բլանկները օգտագործելու համար: Ես իրավունք ունե՞մ այդ պատճենահանված բլանկում լրացնել (չնայած հարկայինի կողմից տրված բլանկը առանց կնիք է և նույնպես պատճենահանված):

Ashot.

Հեռուստաընկերությունը 2004 թվականին ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններից մեկից ձեռք է բերել ավտոմեքենա, որի արժեքը փոխհատուցվել է գովազդով: Մեքենայի սկզբնական գինը կազմել է 15000 դոլարին համարժեք դրամ: 2011թվականին այն վաճառվել է (1000 դոլարով), շուկայական գինը կազմում է 7000 դոլարին համարժեք դրամ: Խնդրում եմ ինձ ասել, որքանո՞վ է օրինական այս գործարքը, և ինչպիսի՞ հարկային պարտավորություներ և համապատասխան պատասխանատվություն է առաջանում պետության հանդեպ:

ԱՐՄԻՆԱ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել հետևյալ հարցիս: Մասնագիտությամբ հաշվապահ եմ, սակայն մասնագիտական ստաժ չունեմ: Ցանկանում եմ ձեռք բերել հաշվապահական լիցենզիա: Այդ լիցենզիան ունենալու համար արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ հաշվապահական ստաժ, և սկսնակ հաշվապահների համար կա՞ն արդյոք որևէ դասընթացներ` հետագայում հաշվապահական լիցենզիա ձեռք բերելու համար: Եթե հնարավոր է, տվեք ստույգ ինֆորմացիա: Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Հարգելի հաշվապահներ, ես նոր եմ սկսել զբաղվել բիզնեսով և անբարեխիղճ աշխատողից ուզում եմ ազատվել: Խնդրում եմ, պատասխանեք, թե որ դեպքում (դեպքերում) աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկ չի վճարվում: Աշխատանքային օրենսգիրքն ուսումնասիրելիս նման բանի չհանդիպեցի: Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե քանի արձակուրդի օր է հասնում աշխատակցին, եթե նա աշխատել է ընդամենը մեկ ամիս: Կոլեկտիվ պայմանագրով նա էլ պիտի գնա պարտադիր արձակուրդ, աշխատանքը 5 օրյա է: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ.

Բարև ձեզ: Ես 2009թ. սեպտեմբերից ընդունվել եմ դպրոց աշխատանքի որպես ուսուցիչ, այդ ժամանակ երեխայիս (ծնված 16.11.2008թ.) խնամելու խնդիր չկար, այնուհետև 2011թ. հունվարի 25-ից դիմում եմ գրել և խնդրել նպատակային արձակուրդ մինչև երեխայիս 3 տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանել` ինձ արձակուրդային հասնու՞մ է, թե՞ ոչ, այս ուսումնական տարում ես փաստորեն աշխատել եմ 5 ամիս: Նախապես շնորհակալություն:

Լիլիա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, ինչով է հիմնավորվում դրամարկղի գրքում ազատ տեղում ” Z ” դնելը: Կա՞ ինչ որ մի օրենք, որոշում, որտեղ կարող եմ ինչ որ տեղեկատվություն կարդալ դրա մասին (պարզ է, որ դա արվում է լրացուցիչ գրառումներ կատարելուց խուսափելու համար):

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, կազմակերպությունը աշխատում է հնգօրյա գրաֆիկով, քանի՞ աշխատանքային օր արձակուրդ է հասնում աշխատակցին, եթե ունի 3 և 15 տարեկան երեխաներ, աշխատում է 8 ամիս: Շնորհակալություն:

Աննա.

Կարո՞ղ եք կողմնորոշել, եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2011թ-ի փետրվարի 28-ից մինչև մարտի 31-ը, իսկ հրամանը տրվել է ապրիլի 1-ին, ապա քանի՞ ամսվա համար պետք է վճարվի գործատուի կողմից տրվող սոց վճարը: Նաև անհատական հաշվետվության մեջ ժամկետը ինչպե՞ս պետք է նշվի – փետրվարի 28-ից մարտի 31, թե՞ ապրիլի 1: Կանխավ շնորհակալություն:

Սեդա.

Ողջույն: Ես մի խնդրանք-հարց ունեմ: Ես աշխատանքի եմ ընդունվել 2010թ.-ի հուլիսի 1-ին, այժմ 7 ամսական հղի եմ, և այս տարվա հուլիսին լրանում է մեկ տարին, որ ես աշխատում եմ: Սակայն կա մի այսպիսի խնդիր: Բանն այն է, որ ես անցյալ տարվա հուլիսից մինչև այս տարվա մարտի 15-ը լիարժեք դրույքով եմ աշխատել և ստացել եմ 80 հազար դրամ աշխատավարձ, առողջական խնդիրների պատճառով մարտի 15-ից ապրիլի 15-ը արձակուրդ վերցրեցի, որից հետո կրկին առողջական վիճակի պատճառով, ըստ իմ դիմումի, ինձ ձևակերպեցին կես դրույք աշխատող: Ստացվում է, որ ես ապրիլի 15-ից հետո մինչ դեկրետ գնալը որպես կես դրույք աշխատող եմ եղել: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կերպ են հաշվելու իմ նպաստը և որքան այն կկազմի: Մեր կազմակերպության հաշվապահը ինձ ասել է, որ եթե ես հուլիսից եմ գնում դեկրետի, ապա ես մեկ ամիս կորցնում եմ, քանի որ ըստ նրա` հաշվելիս 12 ամիս հետ են գնում: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալ եմ: Իմ էլ.փոստի հասցեն ` sepo86 շնիկ mail.ru

astxik.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք.
աշխատակիցը ներկայացրել է 1/մեկ/ բյուլետեն` մայիսի 19-ից հունիսի 10-ը և հունիսի 11-ից հունիսի16-ը որ ամսով եմ գումարը վճարելու, կա՞ արդյոք ժամկետ գումարի վճարման համար և կարո՞ղ եմ հունիսի աշխատավարձի ցուցակով ամբողջը վճարել: