31/10/2026

Accountant.am

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 – ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:

Աստղիկ.

Հարգելի ընկերներ, ՀՀ Կառավարությունը մեզ ընձեռնել է հնարավորություն հետևել մեր կողմից ուղարկված նամակներին էլեկտրոնային եղանակով: Ես նամակները ուղարկում եմ փոստով, սակայն չեմ ստանում ծանուցագիր, որտեղ նշված լինի 12 նիշանոց հսկիչ համարը, չնայած տվյալ կառույցը միացված է գործող համակարգին: Խնդրում եմ հուշել` ինչպես պետք է վարվել: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Ողջունում եմ բոլոր հաշվապահներիին: Ես ունեմ հաշվետարի 2 տարվա աշխատանքաին փորձ, և կա ձգտում դեպի հաշվապահություն, գնացել եմ համապատասխան կուրսերի և հիմա հաշվապահի մի քանի գործեր եմ գտել և, անկեղծ ասեմ, ոչ մի գնային քաղաքականություն չիգիտեմ: Եթե կարելի է, խնդրում եմ ասացեք` որքան են վճարում հաշվապահին (ըստ գործունեության տեսակի).
-բանջարեղենի առ ու վաճառք;
-գեղեցկության սրահ;
-հացի արտադրություն:
Նախապես շնորհակալություն:

Վանա.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է դրամարկղային գործառնությունների մասին օրենքի այն հատվածին, որտեղ խոսքը 300 000 միանվագ գործարքի մասին է: Տարբեր կարծիքներ եմ լսում տարբեր հաշվապահներից, մի մասը ասում է, որ կարելի է հ/ֆ-ով միանգամից գնել մեծ գումարի ապրանք, բայց վճարումը կատարել մաս-մաս, այսինքն դրամարկղից դուրս եկած դրամը չգերազանցի 300 000 դրամը, և դա խախտում չի համարվի: Մյուս մասը պնդում է, որ հ/ֆ-ի գումարը ևս չի կարող գերազանցել 300 000-ի սահմանը կանխիկ գնման դեպքում: Խնդրում եմ պատասխանք և հայտնեք ձեր կարծիքը:

Գայանե.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի` Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի` Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի` Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Էլեկտրիկ-փականագործի հերթական արձակուրդի տևողությունը մինչ ԱՕ-ի փոփոխությունը կազմել է 28+7 օրացուցային օր: 7օրը` ըստ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման: Քանի՞ աշխատանքային օր է կազմում նրա արձակուրդը ԱՕ-ի փոփոխությունից հետո (20+7՞):

Շուշան.

Հարգելի կոլեգաներ, պետական քոլեջը կարո՞ղ է նպատակային գործուղում տալ պետական ԲՈւՀ ավարտած շրջանավարտին մագիստրատուրայում սովորելու համար, որպեսզի հետո իր ուսումնական հաստատությունը ապահովի որակյալ կադրով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերով պետք է այն հիմնավորվի: Նախապես շնորհակալություն:

Մարի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, որքա՞ն կնշանակվի վարչական տուգանքը և ո՞ր հոդվածի համաձայն, եթե անփութության պատճառով կորել է կազմակերպության կողմից ստացված հաշիվ-ապրանքագիրը և չեն տրվել համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Նշեմ նաև, որ դա չի առաջացրել հարկի նվազեցում: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Ադելինա.

Որտեղի՞ց ես կարող եմ իմանալ ներկայումս գործող ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողության ցանկը:

Rip.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:

tired

Հաճախ պատահում է այնպես, որ դուք անում եք ամեն բան ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար, սակայն դա տեղի չի ունենում: Ընդհակառակը, տեղի է ունենում անկում: Ինչու՞մն է բանը: Գոյություն ունի 5 հիմնական պատճառ.

1.Էներգիայի բացակայություն
Եթե չունեք էներգիայի աղբյուր, դժվար կլինի պահպանել շարժառիթները, որպեսզի արդյունավետ աշխատեք ամեն օր: Վատ քունը, նախաճաշի բացակայությունը, ավելորդ անհանգստությունը աշխատանքային օրվա ընթացքում իջեցնում են ձեր արտադրողականությունը Մանրամասն

Իննա.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի, ենթադրենք, նոյեմբերի 20-ին, այդ ոչ լրիվ ամիսը մասնակցու՞մ է վերջնահաշվարկին միջին աշխատավարձը հաշվելիս: ԱՕ հոդված 195 կարծես թե այդ մասին չի նշում: Նախապես շնորհակալություն:

Ողջույն,

Ռուբեն.

Ընկերության ֆինանսական վիճակը վատթարացել է, և եթե դրական փոփոխություններ չլինեն, ստիպված կլինի կրճատել անձնակազմի զգալի մասին:

Խնդրում եմ հուշել` ինչպիսի ծախսեր կառաջանան արտադրական ծավալների կրճատման հետևանքով աշխատանքից ազատման դեպքում, և արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ կրճատել աշխատանքից ազատման հետ կապված ծախսերը:

Հնարավորության դեպքում խնդրում եմ տրամադրել հղումներ համապատասխան նորմատիվ իրավական ակտերին:

Կանխավ շնորհակալություն:

Դավիթ.

ՍՊԸ կողմից գնած մեքենայի համար կարելի՞ է ԱԱՀ չվճարել` ցույց տալով, որ, ենթադրենք $6000 արժե մեքենան և տարվա ընթացքում ավել եկամուտներ չեն եղել, որպեսզի գերազանցի այդ ծախսը: Կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

Դավիթ Աատրյան.

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել:

Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն:

Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:

Toma.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. հաց արտադրող ՍՊԸ-ին ին՞չ պայմանագիր է պետք խանութների հետ, որպեսզի կանխենք մեր մատակարարներին արանց հ/ա բռնելը, քանի որ հնարավոր չի նախապես իմանալ տվյալ օրվա պատվերը և հետ վերադարձը, ուստի հ/ա գրելը անհնար է: Նախապես շնորհակալություն:

Մարիամ Այվազյան.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2004թ-ի մարտին և ամեն տարի օգտագործել է իր հասանելիք արձակուրդ, 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ մարտ, ինչպես նաև 2010թ. մարտից 2010թ. օգոստոս ամիսը գտնվել է հղիության և ծննդաբերության և երեխայի խնամքի համար արձակուրդում: Հարցս հետևյալն է` արդյո՞ք նա ունի 2010թ-ին արձակուրդի իրավունք և եթե ունի, ապա քանի՞ օր:
Կանխավ շնորհակալություն: