31/10/2026

Accountant.am

Արսեն.

Բարև Ձեզ,
կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին:
Հարգանքներով,
Արսեն

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Անուշ.

Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:

Սոֆյա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:

Կարինե.

Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:

Հրանտ.

Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել:

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:

Աստղիկ.

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում:

Կանխավ շնորհակալություն:

Գրիգոր.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք լսել փոխկապակցված անձանց` հիմնադիր լինելու մասին, եթե որևէ տեղեկություն ունեք կամ գիտեք որոշման համար, կիսվեք, գրեք: Շնորհակալություն:

Մարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է շահութահարկի գծով նվազեցումներին: Ներմուծող կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծման ժամանակ բեռնափոխադրումների հետ կապված ծախսերը միանվագ ձևակերպել հաշվետու տարում: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:

Եվգենյա.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում, կազմակերպությունը ցանկանում է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, խնդրում եմ ասել, լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ, ի՞նչ հարկով է հարկվելու:

Ella.

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, սակայն գնում է հումք նյութեր առանց ԱԱՀ և օգտագործում է շինարարության մեջ, ԱԱՀ հաշվարկի մեջ այդ գումարից հաշվանցու՞մ են 16.67%, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն: