30/10/2026

Accountant.am

Hasonik.

Հարգելի հաշվապահներ, էդ 5-օրյա շաբաթը վերաբերվում է նաև գրաֆիկո՞վ աշխատող կազմակերպություններին: Օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որ կանոնավոր երթեր են իրականացնում, պետք է աշխատեն 5-օրյա՞ գրաֆիկով:
Նախապես շնորհակալություն:

Լիանա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:

Սմբատ.

Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ,
ըստ Ձեզ, ՀՀ-ում գրանցված ռեզիդենտ ներմուծող կազմակերպության գործունեությունը համարվում է արտաքին տնտեսական գործունեությանը դասվո՞ղ, թե՞չդասվող, և դրա հետ կապված ինչպե՞ս է որոշվում ներմուծվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, եթե առկա է ներմուծման երկարաժամկետ պայմանագիր և ամեն ներմուծման հետ պայմանագիր չի լինում ( Invoice-ի ամսաթվո՞վ, թե՞ մաքսային հայտարարագրի ամսաթվով):
Կանխավ շնորհակալ եմ:

Anna.

Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում. Արդյոք պարտադիր է հրամանների հաշվառման մատյան վարելուց առաջ տալ հրաման դրանց վարման կարգի մասին, թե ուղղակի կարելի է վարել առավել ևս,որ “ԱՕ”-ից դուրս է եկել հրապարակմանն և հաշվառմանն վերաբերող դրույթները, թե՞ առաջնորդվեմ 1882-Ն որոշումով և սահմանեմ կարգը:

Ժաննա.

Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:

Լիլիթ.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Աշխատակիցը աշխատում է ամսվա մեջ 20օր(160 ժամ),որից 10 օրը(80 ժամ) գիշերը: Ինչպե՞ս հաշվարկել գիշերային ժամանակի համար վարձատրության չափը,եթե դրույքաչափը 35000 դրամ է:
Կանխավ շնորհակալություն:

Karine.

Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:

Armen.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում:
Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային):
Կանխավ շնորհակալություն

Մանուշ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:

Գարիկ.

Ի՞նչ փաստաթղթեր են պարտադիր անաշխատունակության թերթիկ վերցնելու համար պոլիկլինիկայից, բացի անձնագրից և սոց քարտից, եթե գրանցված ես մարզում, սակայն Երևանում ես ապրում: Շնորհակալություն

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն…

Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում
Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ.
ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ.
ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը,
ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ
և վարձակալության վկայական 27.07.2010թ. Մանրամասն

Alla.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ հուշեք, եթե նախկինում մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերը որոշելիս կիրառվում էր 2,33 գործակիցը, կարո՞ղ ենք այժմ նույն տրամաբանությամբ կիրառել 1,67 գործակից /20օր:12ամիս/, թե պարզապես հաշվեմ 2 օր`յուրաքանչյուր ամսվան: Շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:

Hasonic.

Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք:

Շնորհակալություն նախապես:

Արփինե.

Բարի երեկո բոլորին:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:

Կանխավ շնորհակալ եմ……………