31/10/2026

Accountant.am

Hayk.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մեր ընկերության աշխատակիցը գործուղվել է շինմոնտաժային աշխատանքների համար Տաթևի վանական համալիր, պատվիրատուն Երևանում գրանցված կազմակերպություն է, գործուղման թերթիկը ո՞վ պետք է կնքի: Ընդհանրապես, եթե աշխատակիցը գործուղվում է աշխատանքների դաշտային պայմաններում, գործուղմ. թերթիկը պետք է կնքի պատվիրատու՞ն:

Արմո.

Հարգելի կոլեգաներ,
Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը:
Շնորհակալություն:

Նաիրա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` միջին աշխատավարձը 103.500 դրամ է, աշխատել է 8 ամիս և պետք է արձակուրդ գնա: Իմ հաշվելով արձակուրդը 26 օր է, մաքուր աշխատավարձը հաշվել եմ 128.154 դրամ, իսկ պահումները հանած` 112.448 դրամ: խնդրում եմ, եթե սխալ եմ հաշվել, ինձ գրեք ճիշտ պատասխանը մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Աշխատանքային օրենսգրքի փոփոխվելուց հետո ես առաջին անգամ եմ հաշվում ամենամյա արձակուրդ: Եթե հնարավոր է, ինձ օգնեք հաշվել. աշխատավարձը 125.000 դրամ է, արձակուրդը 32 օր է: Խնդրում եմ մանրամասն հաշվել և գրել:

Հայկ.

Բարև բոլորին:
Խնդրում եմ օգնել մի հարցում:
Եթե աշխատողը գտնվում է ՀՀ-ում գործուղման մեջ, ընդ որում նա գործուղվել է շինարարական աշխատանքների իրականացման համար և այդ աշխատանքի համար նա վարձատրվում է: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով շաբաթ և կիրակի օրերին նա հանգստանում է, բայց շարունակում է մնալ գործուղման մեջ և այդ հանգստյան օրերի համար ստանում է գործուղման օրապահիկի գումար: Այս դեպքում չաշխատած օրերի համար, բացի գործուղման գումարից արդյոք պետք է աշխատողի համար հաշվարկվի և վճարվի նաև աշխատավարձ:
Շնորհակալություն:

Արմեն.

Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:

Ռուզաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը:
Նախապես շնորհակալ եմ….

Արտակ.

Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ՝ գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զինծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զինծառայողները, ովքեր ավարտել են զինվորական գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զինծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե՞ ոչ:

Skristin.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ եք կարծում, եթե 5օրյա աշխատանքային շաբաթով աշխատողին տալիս եմ 20 աշխ.օր արձակուրդ և 5 լրացուցիչ օր տոն օրերը աշխատելու համար, այդ 5օրը նույնպե՞ս վճարելու եմ:
Շնորհակալություն:

Armine.

1) Բարև ձեզ ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ սպորտդպրոցում, սեպտեմբերի 15-ից ընդունել եմ նոր աշխատող, նրա դրույքը 42900 դրամ է, 6 աշխատանքային օրով, աշխատավարձը հաշվել եմ այսպես 42900/26*14, խնդրում եմ ասեք ճի՞շտ է, թե չէ:

2) Աշխատողիս ընդունել եմ սեպտեմբերի 15-ից, խնդրում եմ ստուգեք, ես ճի՞շտ հաշվել եմ աշխատավարձը, դրույքը 62300դրամ է, 62300/26*13:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին…ինչպե՞ս ենք հաշվարկում և վճարում աշխատողի Ֆիզ. արձակուրդը, եթե նա արձակուրդում է գտնվում, այսինքն նախորդ 12 ամսիներին որևէ եկամուտ չի ստացել…ո՞րն եմ վերցնում միջին աշխատավարձը…և ընդհանրապես, ո՞նց եմ հաշվարկում և վճարում, նախապես շնորհակալ եմ….

Armen.

Կազմակերպությունը տրամադրել է անտոկոս փոխառություն հիմնադիրներից մեկին, արդյոք ճիշտ է նշված գործարքը, և եթե հնարավոր է իրավական հիմքերը, այսինքն` փոխառության տրամադրման գործարքը չարգելող կամ թույլ տվող օրենքը, որոշումը….նախապես շնորհակալություն:

Margarita.

Խնդրում եմ օգնել, ինչպե՞ս վարվեմ, եթե կազմակերպությունը նախորդ տարի վերցրել է կարճաժամկետ փոխառություն պայմանագրով և 12 ամիս է անցել, չի կարող վերադարձնել, արդյոք դիտվում է կետանց 2052 որոշման համաձայն, ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, շնորհակալություն:

Ալինա.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ , խնդրում եմ ինձ ուղարկել ներքին կարգապահական կանոների և անհատական իրավական ակտերի նմուշներ /եթե հնարավոր է շինարարական կազմակերպության/, հետևյալ հասցեով ` lyly շնիկ rambler.ru : Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ,
եթե էլ. էներգիայի հաշվի վճարումը կատարվել է հաջորդ ամսում, ԱԱՀ-ի հաշվանցումը վճարման ամսաթվո՞վ պետք է կատարվի:

Նախապես շնորհակալություն:

Հայկուհի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Էդգար.

Բարև Ձեզ,
2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր.
1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/
2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/:

Շնորհակալություն: