31/10/2026

Accountant.am

Լուսինե․

Բարև Ձեզ։ Այն ֆիզ անձիք, որոնք վարձակալության անհատույց պայմանագիր են կնքել իրավաբանական անձանց հետ, արդյո՞ք պետք է հայտարարություն ներկայացնեն անշարժ գույքի հետ կապված եկամուտների ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ:

Կանխավ շնորհակալություն։

Էվա․

Ողջույն, հարցս հետևյալն է․ դեկտեմբեր ամսվա մատուցած ծառայության հաշիվը դուրս է գրվել հունվար ամսին, հակառակ կողմի ամփոփը ուղարկելու օրը: Կարո՞ղ եմ արդյոք այն չեղարկել և դուրս գրել դեկտեմբերի 31-ով, իրենց պահանջն է: Ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի հաշվետվությունները ուղարկել եմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ ասել՝ ի՞նչ տարբերակով: Կախավ շնորհակալ եմ:

Արտյոմ․

Բարև Ձեզ։ Ո՞վ կասի՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի մեջ ամենավերևի աջ կողմում «Օրդերի համար» տողը ինչի՞ համար է նախատեսված։ Այդտեղ ինչ-որ բան գրվելու՞ է։ Շնորհակալ եմ։

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկմամբ։ Միկրոձեռնարկատիրության հաշվետվության 256 ձևում լրացվելու է “ծառայությունների մատուցում” տողը, թե՞ “աշխատանքների կատարում” տողը։

Նելլի․

Բարև Ձեզ, ֆիզ․ անձը Ա/Ձ-ին վարձակալությամբ տարածք է տրամադրել 2023 թվականին։ Խնդրում եմ կհուշե՞ք՝ արդյո՞ք հենց ինքն էլ հարկային համակարգում 163 ձևը պետք է ներկայացնի, թե՞ Ա/Ձ տարեկան 165 ձև կարող է ուղարկել և վերջ։ Կանխավ շնորհակալ եմ։

Գոհար․

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․

  1. Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
  2. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

Աստղիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք և պատասխանեք հարցերիս։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից:
1. Ֆիզ. անձի քայլերը, գործողությունները
2. Վարձակալության պայմանագիրը որտե՞ղ պետք է վավերացվի
3. Ա/Ձ-ի քայլերը, գործողությունները

Հարութ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից, արդյո՞ք պայմանագրի սկիզբ է համարվում հարկային մարմնում հատարարագրման օրը, և վարձավճարը կարող եմ վճարել ամբողջ տարվանը դեկտեմբեր ամսին և հանձնել հաշվետվություն միայն այդ ամսվա համար, թե՞ պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություն մյուս ամիսների համար, և կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն վարձավճարը ֆիզ անձին վճարել կանխիկ։

Քրիստինե․

Բարև Ձեզ, մի խնդրանք հաշվապահներին, կարո՞ղ եք մի փոքր ինֆորմացիա տրամադրել կապիտալ ծախսերի արդիականության վերաբերյալ, կանխավ շնորհակալություն։

Լյուդմիլա․

Բարի երեկո։ Իրական շահառուների հայտարարագիրը խմբագրել և ստորագրելուց հետո, տեղեկացնում է, որ ստորագրելը հաստատված է, և վերջում նշում է, որ հայտարարագիրը հանձնելու համար պետք է կատարել վճարում 10 000 դրամ։ Նախորդ տարի նման վճարում չէր պահանջվում։ Ո՞վ է տեղյակ՝ սա օրենսդրական փոփոխություն է, թե՞ ինչ որ բան սխալ եմ արել։ Նախապես շնորհակալություն պատասխանելու համար։

Հայկ․

Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 2023թ. հունվարի 19-ին ներկայացրել է գործունեությունը դադարեցնելու հայտը: Հանձնվել է միայն 2023թ. 1-ին եռ. շրջհարկի հաշվարկը: Արդյո՞ք 2024թ. պետք է հանձնել 240 և 244 ձևերը: Եվ արդյո՞ք առաջանում է դրոշմանիշային վճար: Շնորհակալություն։

Հապետ․

Հարգելի հաշվապահներ, անհատ ձեռնարկատերը 2023թ-ին գործունեություն է իրականացրել ընդհանուր հարկման ռեժիմում: Ինչպե՞ս կարող է տնօրինել ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (շահույթը): Խոսքը դրամարկղում առկա գումարներին է վերաբերվում։

Նաիրա․

Բարև Ձեզ։ Ես վերանորոգման ծառայություններ եմ ցանկանում առաջարկել, ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ դեպքում գործունեությունը համարվում է միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարել։

Հասմիկ․

Բարև Ձեզ։

1․ Ոչ ֆինանսական կազմակերպությունը իրավունք ունի՞ փոխառություն տրամադրել աշխատողին կամ էլ հիմնադիրներից որևէ մեկին

2․ Արդյո՞ք փոխառության պայմանագիրը նոտարական վավերացում պետք է ստանա, կարգը ինչպե՞ս պետք է լինի

Ընկերություն՝ VDA DIAMONDS LLC
Հասցե՝ ք. Աբովյան Էդ. Պետրոսյան 16/1
Հեռախոս՝ +374 77 09-34-91
Էլ․ փոստ՝ miqaelyantatev89@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

– Հաշիվների դուրս գրում, քաղվածքի անցկացում
– Դրամարկղային գործառնությունների իրականացում
– Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում
– Ապրանքների մուտքերի և ելքերի վարում
– Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում
– Աշխատավարձի հաշվարկ
– Վիճակագրական հաշվետվությունների իրականացում
– ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ բոլոր հաշվետվություների պատրաստում
– Կադրերի հաշվապահական մասի վերահսկում
– Նպատակասլացություն
– Բարձր պատասխանատվության զգացում
– Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
Պահանջներ՝ ՀԾ-7 հաշվապահ 7.3.9, E-invocing, Ms word, Ms Excel,
Ms Access, Ms power point, Corel Draw, Adobe Photoshop, Ms publisher, Internet
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը 5 օրյա , ժամերը 9:00-18:00

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ժամկետից շուտ մարում է երկարաժամկետ վարկի գումարը, ի՞նչ ձևակերպում է տրվում: Խոսքս վերաբերում է չկրած տոկոսային ծախսեր հաշվի մնացորդին: Եվ փաստացի վճարած վարկի գումարը փոքր է 411 հաշվում առակա գումարից։ Դա ի՞նչ անել։

Մարիամ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր տոները շնորհավոր🎄 Հարցս հետևյալն է․ ընկերությունը մասնակցել է պետական գնումների, ընկերությունը պետությանը վճարել է պայմանագրի գնի որոշակի տոկոս, ծառայության մատուցման ավարտից հետո, որակի չափանիշներին համապատասխանելու դեպքում պետությունը վճարելու է այդ գումարը, պայմանագրի գնի հետ։ Այդ գումարը, որը սկզբում վճարվում է, որպես ծա՞խս պետք է ձևակերպվի, և եթե այո, ի՞նչ ծախս։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարիամ․

Բարև ձեզ։ Քաղաքաբնակ եմ, աշխատանքից անցել եմ դեկրետի։ Ուզում եմ սկսել նոր գործունեություն և բացել ԱՁ, արդյո՞ք կզրկվեմ միչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստից։ Շնորհակալություն։