31/10/2026

Accountant.am

Թ․

Բարև Ձեզ, փորձառու հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, վարձակալությամբ տալիս է տեխնիկա, հիմա նոր տեխնիկա է գնում նորից, ԱԱՀ-ով աշխատող մեկ այլ կազմակերպությունից, այդ վճարած ԱԱՀ-ն կարո՞ղ է հաշվանցել, երբ այդ տեխնիկան էլ տա վարձակալությամբ, և դուրս գրի ԱԱՀ-ով հաշիվ։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց կխնդրեի պարզաբանել. Ա կազմակերպությունը Բ կազմակերպությանը գործակալական պայմանագրով տալիս է ապրանք վաճառի։ Գործակալը ապրանքը վաճառում է իր անունից։ Հասկանալի է, որ գործակալ հանդես եկող ընկերությունը պետք է գործի ԱԱՀ-ի դաշտում, իսկ պրինցիպալ հանդես եկող կազմակերպությունը, եթե դիմացի կողմի հետ գործակալը գործարքն անում է իր անունից (հդմ-ով վաճառք է իրականցնում, ամսվա վերջում հաշվետվությամբ ցույց տալիս վաճառքը, որի համար դուրս է գրվում հաշվարկային փաստաթուղթ)։ Արդյո՞ք ճիշտ է։

Գոհար.

Բարև Ձեզ։ Ինքս հաշվապահ չեմ և հարցս գուցե պրիմիտիվ թվա, բայց ուզում եմ իմանալ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 2․1 հոդվածի բովանդակությունից բխող հաշվարկը հետևյա՞լն է՝ 75000/16 (16 ժամը՝ պայմանական է)։

Լիանա.

Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․

Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։

Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։

Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Սեդա.

Բարև Ձեզ։ Նույն ընկերության մեկ կազմակերպությունից ազատվելու և մյուսն ընդունվելու ժամանակ աշխատակցի միջին աշխատավարձը կարո՞ղ է պահպանվել արձակուրդի հաշվարկման համար, քանի որ 6 ամսվա սահմանափակումը հանվում է տվյալ դեպքում։

Վահագն.

Վահագն.

Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծման դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել ներմուծման հայտարարագիր հարկային տեսչությանը։ Եվ ԱՁ-ի կողմից ներմուծված ապրանքի համար տեղափոխման բեռնագիր պե՞տք է արդյոք գրել՝ սահմանն անցնելուց հետո, թե՞ ներմուծման թղթերը բավարար են ապրանքը կոնկրետ հասցե հասնելու համար։

Իրինա.

Բարև Ձեզ, ընկերներ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը վնասվել է աշխատանքի ժամանակ և ներկայացրել անաշխատունակության թերթիկ, ի՞նչ քայլեր են դրան հաջորդում: Նախապես շնորհակալություն։

Կարինե.

Ձևակերպել հիմնական միջոցների՝ որպես վաճառքի համար պահվող դասակարգումը, իրական արժեքով վերաչափումը և դրանց վաճառքի հետ կապված գործառնությունները։ Որոշել և ձևակերպել վաճառքից շահույթը կամ վնասը։

Տվյալներ․

Հաստոցների սկզբնական արժեքը 600․000 դրամ, օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, մնացորդային արժեքը 0, մաշվածությունը հաշվարվել է գծային մեթոդով։ Ձեռքբերումից երկու տարի անց հաստոցները վերադասակարգվել են որպես վաճառքի համար պահվող։ 6 ամիս հետո կատարվել է դրանց վերաչափումն իրական արժեքով՝ հանած վաճառքի ծախսումները, որոնք սահմանվել է 380․000 դրամ։ Տարվա վերջում հաստոցները վաճառվել են 420.000 դրամով՝ գումարած ԱԱՀ։ Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Դրամարկղից վճարվել է միջնորդավճար հաստոցների վաճառքի համար՝ 9600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։

Արեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծրագրի օգտագործման իրավունք: Ղազախստանի Հանրապետության կազմակերպությունից ստացել են ռեզիդենտությունը հավաստող տեղեկանք: Այդ տեղեկանքը բավարա՞ր է արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատվելու համար։ Նաև հավելյալ հարց, եթե ծրագրի օգտագործման իրավունքը տրամադրվել է 8 ամիս ժամկետով, ոչ ռեզիդնետի ԱԱՀ-ի մասով մատակարարի անունից հաշիվ դուրս գրել և ԱԱՀ վճարել, կարո՞ղ ենք 8 ամսյա ժամկետը, երբ ավարտվի այդ ժամանակ կատարել։

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն ունի վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ, պայմանագիրը պետական գրանցում չունի: Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն նշված տարածքում ՀԴՄ տեղադրել : Նախապես շնորհակալ եմ։

Արմենուհի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, եթե շրջհարկով ներկայացված հաշվետվություններում վաճառքից եկամուտը ավել է ցույց տրված ՀԴՄ-ի թվից, կարո՞ղ եմ երկու տարվա կտրվածքով ճշտում տալ և ի՞նչ տույժեր ու տուգանքներ են կիրառվում այս դեպքում: Շնորհակալություն։

Նարե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2023թ. մարտին, աշխատում է արվեստի դպրոցում, իրեն բաժին հասնող արձակուրդի օրերը 25-ն են։ Հարցս հետևյալն է. եթե չի ձևավորվում 12 ամիսը՝ արձակուրդային օրերը կրճատվու՞մ են։

Ընկերություն՝ Դեմոլաբ տեղեկատվական կենտրոն ՀԿ
Հասցե՝ ք․Երևան, Արամի 64
Հեռախոս՝ 095 506305
Էլ․ փոստ՝ shanahit@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

  • Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
  • Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
  • Ծրագրային ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
  • Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի ստեղծում,
  • Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում և առաջնային փաստաթղթերի համապատասխանության վերահսկում,
  • Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, և համապատասխան վերահսկողություն,
  • Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ՝ առավելագույնս հետևելով օրենսդրության պահանջներին և ընկերության շահերին,
  • Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում:

    Պահանջներ՝
  • Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
  • Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
  • Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
  • ՀԾ իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)
  • Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենսդրության իմացություն
  • Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն

Ընկերություն՝ Աբրահամյան և գործընկերներ ՍՊԸ
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծ 67ա
Հեռախոս՝ +(374)91-00-90-20
Էլ․ փոստ՝ gayane@partners.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար (հաշվապահ)

Աշխատանքի նկարագրություն՝

• Սկզբնական փաստաթղթերի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա.
• հաշիվների դուրս գրում,
• ստացված հաշիվների մուտքագրում,
• բանկային քաղվածքի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա,
• հաշվապահության հետ կապված այլ հանձնարարություններ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 10:00-18:00

Պահանջներ՝

• Հաշվապահական հաշվառման ոլորտում առնվազն մեկ տարվա փորձ
• ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
• E-invoicing և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն
• Excel ծրագրի իմացությունը ցանկալի է
• սովորելու ձգտում

Աշխատավարձ՝ Պայանագրային՝ կախված գիտելիքներից և սովորելու ունակությունից
Այլ նշումներ՝ Տվյալ հայտարարությանը համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել gayane@partners.am էլ.հասցեին կամ զանգահարել 091009020 հեռախոսահամարով:

Թինա․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը հուշանվերներ է ներմուծել աշխատակիցների համար։ Կարո՞ղ եք ասել՝ տրամադրումից ի՞նչ հարկեր են առաջանում, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ կատարել տրամադրման ժամանակ։

Հայկ․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, ունի իր անունով ՀԴՄ, որը գրանցումից հանել ենք 97 Ձևով: Հիմա ցանկանում է ՀԴՄ-ն նվիրել ուրիշ ընկերության: Կարելի՞ է նվիրատվության պայմանագիր կազմել և վերջ, որևէ իրավական կամ հարկային հետևանքներ կառաջանա՞ն: Շնորհակալություն։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ իր հաշվեհամարից փոխանցում է կատարել տնօրենի էլ ստորագրության համար։ Կասե՞ք խնդրեմ՝ սա խնդիր կառաջացնի՞, թե՞ պետք է դիմել էկենգ, որպեսզի հաշիվ դուրս գրեն, կանխավ շնորհակալ եմ:

Կարեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը օրապահիկ է տալիս աշխատակիցներին՝ օրական 6 000 ՀՀ դրամ։ Կխնդրեի հուշեք․

1․ Ի՞նչպես պետք է փաստաթղթավորեմ։

2․ Շահութահարկով ծախս համարվելու՞ է։

3․ Եկամտային հարկով հարկվելու՞ է։

Կխնդրեի ասեք նաև՝ օրապահիկի հետ կապված ո՞ր օրենքը կարդամ։

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը հետևյալ հարցի վերաբերյալ: ՏՏ ոլորտում գործող ՀՀ կազմակերպությունը, ով գործում է հարկման ընդհանուր համակարգում և ունի ՏՏ ոլորտի հավաստագիր, ծառայություններ է մատուցում օտարերկրյա կազմակերպություններին և, քանի որ ՀՀ-ից դուրս է ծառայության մատուցումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է կիրառվում: Միաժամանակ կազմակերպությունը ՀՀ-ում տարածքի վարձակալությունից վարձակալան վճար է վճարում ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությանը և ներկայումս կուտակել է ԱԱՀ-ի դեբետ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հնարավոր է կուտակված ԱԱՀ-ի դեբետը հետ ստանալ և եթե հնարավոր է՝ ի՞նչ կարգով է դա լինելու։

Սոնա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև միակ հիմնադիր տնօրենը, մահացել է։ Խնդրում եմ ուղարկել նրան աշխատանքից ազատելու հրամանի ձև և հուշել, թե ով պետք է այդ դեպքում ստորագրի այդ հրամանի տակ։ Փոխտնօրեն չունենք, ունենք հաշվապահ և փաստաթղթաշրջանառությանբ զբաղվող աշխատակից։ Կանխավ շնորհակալություն։

Գուրգեն․

Բարև ձեզ, ցանկանում եմ իմ էլեկտրական մեքենան տալ օրավարձով: Կարո՞ղ եմ արդյոք ԱՁ բացել և տալ վարձակալության այդ մեքենան: Եթե ոչ՝ ԱՁ-ին օտարելիս որևէ հարկային պարտավորություն առաջանու՞մ է:

Zara.

Ողջույն։ Ես աշխատելու եմ արտասահմանյան ընկերության հետ որպես մարքեթինգի/կապերի մասնագետ և աշխատավարձը ստանալու համար պետք է բացեմ ԱՁ։ Հարցուփորձ անելուց հետո հասկացա, որ կան տարբեր ԱՁ-ի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսակի հարկեր է վճարում, օրինակ՝ մեկը ԱԱՀ, մյուսը շրջհարկ, և այլն, բայց այդքան էլ հստակ չէր ինձ համար, թե որը պետք է ես բացեմ։

Հիմա ունեմ հետևյալ հարցերը․

1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն

2 – ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում

3 – կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։

Ինձ ասացին, որ հաշվապահը պետք է գրանցումից միանգամից հետո ինչ-որ հավելյալ գրանցում անի, բայց չհասկացա, թե դա ինչ է և արդյոք պետք է պարտադիր լինի։

4 – Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար

Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Կարեն․

Բարև Ձեզ։ Ունեմ երկու տեսակ ապրանք՝ 150 գրամանոց և 300 գրամանոց, ու սխալվել եմ վերո ծրագրով սխալ համարի դրոշմապիտակներ եմ վերագրել և ուղղում չեմ կատարել։ Կասե՞ք՝ ինչքա՞ն տուգանք կլինի։