ՀԴՄ տեղադրում

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն ունի վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ, պայմանագիրը պետական գրանցում չունի: Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն նշված տարածքում ՀԴՄ տեղադրել : Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Բարև Ձեզ։ Այո, կարող է։ Միայն թե վարձավճարը ենթակա չէ նվազեցման շահութահարկի հաշվարկման ժամանակ (եթե իհարկե ՍՊԸ-ն գործում է ընդհանուր հարկման դաշտում)։

Անի
Անի
3 տարի առաջ
Ի պատասխան  Արթուր

Շնորհակալ եմ

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Այո, ՍՊԸ-ն կարող է նշված տարածքում ՀԴՄ տեղադրել :

Անի
Անի
3 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Շնորհակալ եմ

Tigran
Tigran
3 տարի առաջ

այո կարող եք ՀԴՄ-ն այդ հասցեում տեղադրել, իսկ վարձակալության պայմանագրի գրանցումը պարտադիր է,

Արմեն
Արմեն
3 տարի առաջ

Այո կարող եք: Նախկինում Հարկային մարմինը թույլ չէր տալիս տեղադրել ՀԴՄ, հաշվանցել ԱԱՀ և ծախսերը շահութահարկով նվազեցնել, բայց հիմա կարծես թե նման սահմանափակումներ հարկային օրենսդրությամբ չկան: Քաղաքացիական օրենսգրքով, եթե նոտարի մոտ պայմանագիրը կնքելուց հետո, մեկ ամսվա մեջ պետական գրանցում չի ստանում, համարվում է առոչինչ: