Category: Այլ
Տույժ և տուգանքի վերաբերյալ
astxik.
Խնդրում եմ պատասխանեք` շահութահարկում ակտի տույժ ու տուգանքները ծախսագրվու՞մ են: Շնորհակալություն:
Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տամ, եթե վճարվել է գույքի նկատմամբ պետ. գրանցման տուրք, վճարումը կատարվել է գործառնական վարձակալության պայմանագիրը նոտարում հաստատելու համար: Կանխավ շնորհակալություն:
Ավտոտրանսպորտային գործունեության հետ կապված
Robert.
Եթե մարտի վերջին լրացել է ավտոտրանսպորտային ելակետայինի ժամկետը, ու եթե չեն ցանկանում ապրիլին շարունակել, իմաստ ունի՞ արդյոք դադարեցում հանձնելու:
Եթե բաժնետոմսերի թողարկումից ստացվել է էմիսիոն եկամուտ
Արայիկ.
Եթե բաժնետոմսերի թողարկումից կուտակվել է էմիսիոն եկամուտ, արդյո՞ք թողարկման հետ կապված ծախսերը կատարվում են էմիսիոն եկամտի հաշվին և ինչպե՞ս է դա հիմնավորվում:
ՀԴՄ տվյալների ներկայացում ՀՏ
Վանա.
Հարգելի հաշվապահներ, մեզ բանավոր տեղեկացրել են, որ այս ամսվանից ՀԴՄ-ի տվյալները (շրջանառությունը) մենք ենք ներկայացնելու ՀՏ: Եթե որևէ մեկը գիտի, թե դա ինչ ձևով է արվելու, թող արձագանքի: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն է տուգանքի չափը
Գոհար.
ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում առաջին անգամ որքա՞ն է տուգանքի չափը:
Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով
Armenuhi.
Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:
ՀՏ սպասարկման բաժնի վերաբերյալ
Լուսինե.
Ասացեք խնդրեմ, ՀՏ-ի սպասարկման բաժնի գո՞րծն է պատասխանել հաշվապահին հուզող հարցերին:
Ավտոմեքենաների ներմուծման հետ կապված
Արսեն.
Բարև Ձեզ:
Ինձ մի հարց է հուզում ավտոմեքենաների ներմուծման հետ կապված:
Բազմիցս լսել եմ այն պնդումը, որ եթե մեքենան ներմուծվում է անձնական օգտագործման համար, ապա ԱԱՀ չպետք է գանձվի: Կխնդրեի պարզաբանեք, օրինակի համար 2000թ. արտադրության, այսինքն 10-15 տարվա արտադրության, ավտոմեքենայի ներմուծման համար նախատեսված 42 տոկոս վճարվող գումարը ԱԱՀ ներառու՞մ է, թե՞ ոչ, և եթե ոչ, նույն ավտոմեքենան հիմնարկի, ՍՊԸ-ի անունով ներկրվելուց ի՞նչ տոկոս կկազմեն վճարները:
Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահի որակավորում ստանալու համար
Ռուզան.
Խնդրում եմ պատասխանեք. ինչպիսի՞ն է հաշվապահների լիցենզավորման գործընթացը: Ի՞նչ փուլերով պետք է անցնել և ինչպե՞ս նախապատրաստվել: Ի՞նչ խորհուրդ կտաք սովորել, կրկնել, անգիր անել…
ՀԿ-ն աշխատում է բացառապես շնորհների գումարով
Նարինե.
Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:
Վիճակագրական հաշվետվության ներկայացում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, “Հիմնական միջոցների, անավարտ…ակտիվների առկայության և շարժի մասին ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի ներկայացման վերջնաժամկետը երբ է:
Նորաբաց կազմակերպություն
Բաղդասար.
Ցանկանում եմ բարեգործական հիմնադրամ բացել, պետ. ռեգիստրում գրանցվելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ:
Արդյո՞ք պետք է առանձնացված հաշվառում վարել
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը ունի ԱԱՀ-ի և´ զրոյական, և´ 20%-ով հարկվող գործարքներ, պե՞տք է արդյոք վարել առանձնացված հաշվառում:
Գնումներ շուկայից
Արփինե.
1.Որքա՞ն է ավտոմեքենայի շահագործման ժամկետը, եթե գինը մինչև 1.5 մլն է
2.Որքա՞ն գնումներ կարող եմ անել շուկայից, սահմանափակում կա՞, թե՞ ոչ, խոսքս 3մլն. չի վերաբերվում, եթե հնարավոր է հղեք նաև հոդվածը:
Կանոնադրական կապիտալի համալրում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
նորաստեղծ ՍՊԸ-ի Կանոնադրությամբ կանոնադրական կապիտալը կազմում է 100000 դրամ, բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 50000 դրամ: Սակայն ներդրում ոչ մի ձևով չկա (դրամական կամ գույքային կամ այլ ձև): Ի՞նչ խորհուրդ կտաք:
Գործունեության դադարեցում
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը, որը հունվարին ունեցել է մեկ աշխատող` տնօրեն, դադարեցրել է գործունեությունը, իսկ մարտին նորից վերսկսել: Այս դեպքում տնօրենին պե՞տք էր ազատել աշխատանքից հունվարին և մարտին նորից աշխատանքի ընդունել: Կանխավ շնորհակալություն:
Մաշվածության հաշվարկ
Dina.
Ողջույն: Խնդրում եմ, օգնեք ինձ հաշվել հետևյալ սարքավորումների ամորտիզացիան`
1. պրինտեր` 65000 դրամ
2. սառնարան` 69000 դրամ
Նախապես շատ շնորհակալ եմ:
Ծախսերի հետաձգում
Hayk.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2010-ի շահութահարկի գծով նվազեցվող ծախսերս շատ են, այսինքն շահութահարկիս հաշվարկը վնասով է: Ես կարո՞ղ եմ ծախսերիս մի մասը հետաձգել և հաշվեգրել 2011-ին, և եթե կարող եմ, ապա ո՞ր ծախսերին է դա վերաբերվում: Կանխավ շնորհակալություն:
Ակտի գումարների ձևակերպում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ստուգման ակտի համաձայն պետական բյուջե պետք է վճարվի պարտադիր սոց վճար-x գումար, շահութահարկ-y, ԱԱՀ-z դրամ և ակտի 10%: Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է ճիշտ ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալ եմ:
Անվտանգության կանոնների տիպային օրինակ
Վանա.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարելի է գտնել արտադրության համար պահանջվող անվտանգության կանոնների տիպային օրինակ:
Ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները
Գառնիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրեք ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները: Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս են փոխկապակցված հաշիվները
Christina.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` ինչպե՞ս են փոխկապակցված հետևյալ հաշիվները 5243, 226, 261, 2252 (որ հաշիվը որ դեպքում է որի հետ թղթակցում), և ե՞րբ և ինչպե՞ս են հաշվանցվում:
Կանխավ շնորհակալություն:
Դռների և պատուհանների արտադրություն
Լիանա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը զբաղվում է դռների և պատուհանների արտադրությամբ, և ես չգիտեմ, թե ինչպես կատարեմ նյութածախս, ինչ նորմատիվներ գոյություն ունեն, որտեղից կարող եմ տեղեկանալ այդ մասին: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:
Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի
Լուսինե.
Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:
Հաշվապահական հաշվառման գիտելիքներ
Արթուր.
Ողջունում եմ Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Բանն այն է, որ մի քանի տարի առաջ համալսարանում հաշվապահական հաշվառում առարկային ուշադրություն չեմ դարձրել, իսկ այժմ, երբ գրեթե ամեն ինչ մոռացված է, առաջացել է մեծ ցանկություն տիրապետել այդ գիտությանը: Ի՞նչ նյութերից կամ ի՞նչ գրքերից խորհուրդ կտաք սկսել սովորել հաշվապահական հաշվառումը (ինքնուսուցման տարբերկով): Նախապես շնորհակալություն:
Մատուցված ծառայության ինքնարժեք
Ինեսա.
Հարգելի հաշվապաներ,
ես ուզում եմ հաշվել մատուցված ծառայության ինքնարժեքը, ուրախ կլինեմ, եթե որևէ մեկը կօգնի ինձ կամ խորհրդով, կամ էլ գրականությունով: Կանխավ շնորհակալ եմ:
Բանկային հաշվեհամարի վերաբերյալ
Կարեն Մարտիրոսյան.
Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:
Առցանց առևտուր
Գայանե Ա.
Հարգելի հաշվապահներ, համակարգչով online առևտուր անելու համար ի՞նչ խորհուրդ կտաք՝ ՍՊԸ բացել, թե՞ Ա/Ձ: Ո՞րն է հարմար: Շնորհակալություն:
Լիցենզիայի վերաբերյալ
Մհեր.
Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ:
Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր:
Նախապես շնորակալ եմ:
